Ադրբեջանը ՄԱԿ-ի դատարանում պահանջում է Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները
ՄԱԿ-ի դատարանում Ադրբեջանը գործում է «շատ բան պահանջիր՝ անհրաժեշտը ստանալու համար» սկզբունքով:
Այսօրվա լսումների արդյունքներից պարզ դարձավ, թե ինչ իրական նպատակ է հետապնդում Բաքուն՝ դիմելով ՄԴ, Հայաստանից հետ չմնալուց բացի, որն ավելի վաղ հայտ էր ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի:
Ելույթ ունենալով դատարանում՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը պահանջեց ժամանակավոր միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ՝ հայկական կողմին ստիպելու համար «դադարեցնել ականների տեղադրումը, Ադրբեջանին տրամադրել ականապատ տարածքների քարտեզները՝ ականազերծումը հեշտացնելու եւ հայկական խմբավորումների կողմից ռասայական ատելության ռասայական ատելության եւ բռնության հրահրմանը վերջ տալու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»:
Յուրաքանչյուրի համար, ով գոնե ինչ-որ կերպ ծանոթ է իրավիճակին, լիովին պարզ է առաջին եւ վերջին կետերի անհեթեթությունը. խոսքն ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման մասին է: Մամեդովը դատարանին հայտնել է, որ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո հայկական զորքերի կողմից տեղադրված ականները (ինչպե՞ս) սպանել կամ վիրավորել են առնվազն 106 ադրբեջանցու, այդ թվում` 65 խաղաղ բնակչի: Թե ինչ էին անում «խաղաղ ադրբեջանցիներն» այդ տարածքներում, չի հաղորդվում:
Անցյալ շաբաթ Հայաստանն Ադրբեջանին մեղադրել էր էթնիկ ատելություն սերմանելու մեջ եւ կոչ էր արել Բաքվին ազատ արձակել գերիներին: Ակնկալվում է, որ միջնորդության վերաբերյալ դատարանը որոշումներ կկայացնի առաջիկա շաբաթների ընթացքում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը