Բանակի հրամանատարությունը ոչ միայն անտեսեց Ս. Օհանյանի նկատառումները, այլեւ արժանացրեց անպարկեշտ պատասխանի. Հասրաթյան
Թե այս անգամ ինչ ենք ստիպված լինելու զիջել (արդեն դիվանագիտական ճակատում), դժվար է ասել... Բայց, որ այսօրինակ քայլերի արդյունքում տակավին ինչ-որ բան կորցնելու ենք, հավանականությունը շատ մեծ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջոմ գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը` անդրադառնալով Սեյրան Օհանյնաին ՌԴ մեկնելու արգելիքին:
«44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդն արդեն Շուշիի մատույցներում էր, Սեյրան Օհանյանը, որպես «կամավորական»` գտնվելով գործողությունների էպիկենտրոնում, փորձում էր իր խորհրդատվությամբ օժանդակել հայոց բերդաքաղաքի պաշտպանության կազմակերպմանը: Սակայն, ըստ որոշ ականատեսների, բանակի հրամանատարությունը ոչ միայն անտեսեց փորձառու գեներալի նկատառումները, այլև կենտրոնակայանի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցի ընթացքում նրան արժանացրեց անպարկեշտ պատասխանի... Դրանից երկու օր անց Շուշին հանձնվեց...
Այսօր էլ հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը թույլ չի տվել «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեկնել Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ մասնակցելու ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հարցերով նիստին...
Թե այս անգամ ինչ ենք ստիպված լինելու զիջել (արդեն դիվանագիտական ճակատում), դժվար է ասել... Բայց, որ այսօրինակ քայլերի արդյունքում տակավին ինչ-որ բան կորցնելու ենք, հավանականությունը շատ մեծ է...»,- գրել է նա:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...