Դա ֆանտաստիկ է. արքայազն Հարին մեկնաբանել է Քեմբրիջի դքսուհու հղիության լուրը
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ արքայազն Հարին մեկնաբանել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի՝ երեկ միջազգային լրատվամիջոցների կողմից կայծակնային արագությամբ տարածված հղիության լուրը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Մանչեսթերում լրագրողներին հանդիպած Հարին խոստովանել է, որ 3-րդ անգամ հորեղբայր դառնալու լուրն ուղղակի ֆանտաստիկ է: Երեսուներկուամյա արքայազնի խոսքով՝ ինքը շատ-շատ ուրախ է եղբոր՝ արքայազն Ուիլյամի և հարսի համար:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է այժմ իրեն զգում դքսուհին, Հարին պատասխանել է. «Վերջերս նրան չեմ տեսել, բայց կարծում եմ, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է»:
Աղբյուրը հավելում է, որ 3-րդ երեխայի ծնվելուց հետո արքայազն Հարին մեկ քայլով ավելի կհեռանա բրիտանական գահը ժառանգելու հնարավորությունից:
Նշենք, որ արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն ամուսնացել են 2011թ.: Նրանք ունեն 2 երեխա՝ 4-ամյա արքայազն Ջորջն ու 2-ամյա արքայադուստր Շառլոթը, որոնք բրիտանական գահի ժառանգների թվում 3-րդն ու 4-րդն են:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը