Մեր երկրում իսկական բարդակ է, որը ձեռնտու է իշխանությանը․ Սևակ Հակոբյան
«Նիկոլը իշխանության է եկել մամուլի, սոցցանցերի շնորհիվ, նա գիտի, հասկանում է մամուլի ուժը։ Դրա համար էլ սկսել են ճնշումներ»,- նշեց Yerevan.today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը՝ Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
«Ես ներկայացնում եմ մի լրատվամիջոց, որը գոյության 7 տարիների ընթացքում հանդես է եկել իշխանության թերությունները, կառավարման սխալները անհաշտ քննադատելու դիրքերից։ Բայց վերջին երեքուկես տարում այդ գործունեության համար, իշխանության հայացքները չկիսելու պատճառով ենթարկվում է խորը ճնշումների»,-ասաց Սևակ Հակոբյանը։
Սևակ Հակոբյանի խոսքով ունենք պետության ղեկավար, որը եղել է դեղին մամուլի խմբագիր․ «Օդում կախված տեղեկություններ կան, թե ինչպես է իր լրատվամիջոցը պահել։ Ու հիմա կասկածում է մամուլին»,-ասաց բանախոսը։
Շարունակելով խոսքը նա նշեց․
«Մեր երկրում իսկական բարդակ է, որը ձեռնտու է իշխանությանը․ ատելություն ու քաոս, միայն այս պայմաններում են կարողանում աշխատել։ Էս խնդիրները այնքան են խորացել, որ պետք է ուղղակի բոլոր ոլորտներում միանգամից կտրուկ փոխելու որոշում կայացնել։ Թվում էր, թե ընտրություններով կփոխվի վիճակ։ Ոչինչ չի փոխվել, ոչինչ չի հաղթահարվել, ու մենք մնում ենք ճգնաժամի մեջ։ Ու ես ինչքան որ հասկանում եմ, մենք ստիպված ենք ամեն օր անցնել փորձությունների միջով, որովհետև կրկնում եմ, սրա լուծումը իշխաանափոխությունն է։ Ինչ իշխանություն էլ գա մեր երկրում, մենք շարունակելու ենք անողոք քննադատել խնդիրները, ես չեմ պատկերացնում, որ գա նոր իշխանություն, ու մամուլը խոսի արևածագի ու մայրամուտի մասին։ Բայց գոնե մենք նոր որակի իշխանության պարագայում կխոսենք այլ խնդիրներից, այլոց խնդիրներից, ոչ թե մամուլի իրավունքներից ու ազատություններից»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը