Փաշինյանը Հայաստանը դարձնում է ոստիկանական պետություն․ Գեղամ Մանուկյան
«Պատրաստվում ենք Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այս հարցը բարձրացնել , որովհետև այն ինչ տեղի է ունեցել ուղղակի աննախադեպ է և միակ դեպքը չի․ շարունակական բնույթ է կրում, երբ ոստիկաններն ուղղակի շրջանցում են օրենքը՝ կարծելով , եթե նրանք այս ամիսների ընթացքում ծառայել են վարչապետի աթոռը զբաղեցնողին, ապա իրենց ամեն ինչ կարելի է մեր երկրում, այդպես չի՛ լինելու, պետք է բոլոր պատասխանատուները պատիժ կրեն դրա համար , այն ինչ որ արվում է քաղաքացու նկատմամբ անթույլատրելի է։ Անօրինական շինարարություն քանդելը կամ դեմն առնելը չպետք է հանգեցնի ոստիկանական բռնություններին , այն էլ՝ երեխաների աչքի առջև»,-նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան կատարված աղմկահարույց դեպքին, երբ ոստիկանության ծառայողները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել տղամարդուն՝ երեխաների աչքերի առաջ։
« Այսօր կարելի է արձանագրել, որ իշխանության հենարանը մնացել են իրավապահները․ իրենց հսկա պարգևավճարներով , կոմֆորտ վիճակով ծառայելով մեկ անձի դադարել են օրենքի պաշտպանը լինել»,-ասաց Գեղամ Մանուկյնաը։
Մանրամասները՝ տեսանյութում։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը