Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Որոշ մարգինալ ուժեր, «Հայաստան» դաշինքին սեղմելով, տեղ են բացում իրենց համար. Աննա Գրիգորյան

Հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Մոսկվա մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։

Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ Մոսկվայում հանդիպել են նաև Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Արշակ Կարապետյանն ու Սերգեյ Շոյգուն։

Մոսկվայում հոկտեմբերի 12-ին և 13-ին Կիրիլ Պատրիարքը հանդիպումներ է անցկացնելու Ամենայն Հայոց կաթողիկոսի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ Ալլահշյուքար Փաշազադեի հետ:

Մոսկվա է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը՝ տարածաշրջանային խնդիրներ քննարկելու համար։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով մոսկովյան հանդիպումներին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նշեց, որ այս բանակցություններն իրենց հերթին ցույց են տալիս, որ մենք գործ ունենք Հարավային Կովկասում նոր վերաձևավորումների հետ, քանի որ պատերազմից հետո այս տարածաշրջանում փոխվել են ոչ միայն ուժերի հավասարակշռությունը, այլ նաև հիմնական դերակատարները։

«Դրանով է պայմանավորված, որ պատերազմից հետո ակտիվորեն խոսվում է 3+3 հարթակի մասին, որի հիմնական դերակատարները Թուրքիան և Ադրբեջանն են. պետություններ, որոնք ցանկանում են այս տարածաշրջանային նոր հարթակով փոխարինել Մինսկի խմբի համանախագահությանը, իսկ դա մեզ համար նպաստավոր չէ, որովհետև Արցախի հիմնախնդրի՝ մեզ համար ցանկալի լուծումը հնարավոր է գտնել միայն Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Ակնհայտ է, որ բանակցությունների սեղանին է և՛ Սյունիքի հարցը, և՛ Արցախի կարգավիճակի հարցը»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Դիտարկմանը, երբ սեպտեմբերի 15-ին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իր հարցին՝ արդյոք բացառո՞ւմ է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, Փաշինյանը հստակ պատասխան չտվեց, չբացառեց, արդյոք, դա չի՞ նշանակում, որ Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակը չի բացառելու նաև Մոսկվայում, Աննա Գրիգորյանը պատասխանեց.

«Նա, ըստ էության, ասաց, որ Արցախի կարգավիճակը կարող է լինել Ադրբեջանի կազմում. ավելին՝ ոչ միայն ասաց, այլ սկսեց ենթատեքստերով բացատրել, թե ինչո՞ւ կարող է նման բան լինել։ Հետևապես, այս իշխանությունների համար հակառակ հայկական պետական շահի է գործունեությունը, նրանց համար կարմիր գիծ չկա. օրինակ՝ այդպիսի կարմիր գիծ է մեզ համար այն, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հետևապես՝ վստահ եմ, որ Փաշինյանը Մոսկվայում այս կարմիր գիծն առաջ չի տանելու, որովհետև Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը Ադրբեջանի համար նվեր են։ Տեսեք, թե ինչպե՞ս են Գորիս-Կապան ճանապարհը ոչ միայն տվել Ադրբեջանին, այլ այդ տալը բացատրող նպաստավոր հայտարարություններ են անում»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով՝ հենց նման հայտարարություններով Հայաստանի սուվերեն տարածքը թշնամուն հանձնելու համար էր, որ այս իշխանությունը պաշտոնից հեռացրեց Սյունիքի մի շարք համայնքապետերի։

«Բոլոր համայնքապետերի նկատմամբ ռեպրեսիաներն արդյունք էին նրա, որ նրանք պատերազմից հետո ասացին՝ մի րոպե, ինչպե՞ս եք հերթական զիջմանը գնում»,- ասաց Գրիգորյանը։

Դիտակմանը՝ ըստ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի՝ Առուշ Առուշանյանը Սյունիքի ինքնապաշտպանությանը չի էլ մասնակցել, Գրիգորյանն արձագանքեց.

«Զավեշտ է. երբ Առուշ Առուշանյանն իր մյուս գործընկերների հետ կազմակերպում էր Սյունիքի ինքնապաշտպանությունը, Արմեն Խաչատրյանը թուղթ ու գրիչը ձեռքը դիմում էր ԱԺ համապատասխան մարմնին՝ փող ստանալու և Սյունիք հասնելու համար»։

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության շուրջ ծավալվող քննադատությանը՝ Աննա Գրիգորյանը նշեց, որ խորհրդարանական ընդդիմությանը քննադատում են՝ մարտավարության փոփոխության անհրաժեշտության համար, և այս հարցով իրենք բաց են քննարկումների նոր օրակարգերի համար, սակայն, առողջ քննադատությունից զատ, կան նաև որոշ մարգինալ ուժեր, որոնք այլ նպատակ են հետապնդում։

«Ընդդիմության որոշ մարգինալ հատվածներ հիմա փորձում են կազմալուծել ձևավորված ընդդիմադիր միասնական ճակատը, բայց մենք չենք ընկնելու այդ ծուղակի մեջ, և մեր օրակարգը բաց է լինելու իրական ընդդիմադիր ուժերի մտքերի համար։ Մենք պատրաստ ենք դրանք առաջ տանել, թեև, կրկնում եմ, կան ուժեր, որոնք ուզում են «Հայաստան» դաշինքին սեղմել՝ իրենց համար տեղ բացելու համար, իսկ դա պառակտիչ գործողություն է»,- ասաց պատգամավորը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում