Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Ինչո՞ւ են Վաշինգտոնում փակել թուրքական հիմնարկը

Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի ուսանողական թերթը`«Հոյա»-ն, անցյալ շաբաթ հրապարակեց ծավալուն հետաքննական հոդված` թուրքական կառավարության ստեղծած Թուրքական ուսումնասիրությունների հիմնարկի փակման մասին։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հետաքրքիր է, որ հոդվածի ներքևում գրառման մեջ նշված էր, որ այն գրել են Լիամ Սքոթը և մեկ այլ գրող աշխատակից, որը խնդրել է չհայտնել իր անունը՝ Թուրքիայում անվտանգության նկատառումներից ելնելով»։

Չնայած որ Միացյալ Նահանգներում հիմնարկն ստեղծվել էր Թուրքիայի մասին դրական պատկեր ձևավորելու նպատակով, այն ավարտվեց իր իսկ ամերիկյան խորհրդի անդամներին զայրացնելով, երբ Թուրքիայի կառավարությունը որոշեց փակել այն:

1982 թ․ Թուրքիայի կառավարությունը Ջորջթաունի համալսարանում հիմնադրեց Թուրքական ուսումնասիրությունների հիմնարկը (ITS)՝ հատկացնելով 3 միլիոն դոլար։ Նպատակն էր Թուրքիայի վերաբերյալ ձևավորել պատշաճ կերպար Միացյալ Նահանգներում՝ հավաքագրելով և ֆինանսավորելով ամերիկացի ակադեմիականներին, որոնք ուսումնասիրություններ կիրականացնեին թուրքական թեմաներով: Իր գոյության ողջ ընթացքում ITS-ն տարեկան ծախսել է շուրջ 350 հազար դոլար՝ 19 համալսարանների 400 դասախոսների տալով «դրամաշնորհներ, կրթաթոշակներ, նպաստներ և նախնական ֆինանսավորում»՝ գրքեր և ամսագրեր հրատարակելու համար՝ թուրքական ուսումնասիրությունները խթանելու նպատակով։

ITS-ն հայտարարեց, որ այն «առանցքային դեր է խաղացել Միացյալ Նահանգների՝ ՆԱՏՕ-ի գլխավոր դաշնակից Թուրքիայի Հանրապետության մասին գիտելիքների և ըմբռնման խթանման գործում»:

Զարմանալի չէ, որ ITS-ն իր կառավարիչների խորհրդի պատվավոր նախագահ էր նշանակել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին`վերահսկելու նրա գործունեությունը և ֆինանսավորման որոշումները: Խորհուրդը բաղկացած էր Պետդեպարտամենտի նախկին նշանավոր պաշտոնյաներից և օսմանյան ու ժամանակակից թուրքական ուսումնասիրությունների հայտնի ամերիկացի դասախոսներից։ ITS-ի առաջին գործադիր տնօրենը Հայոց ցեղասպանության ժխտող Հիթ Լաուրին էր:

1985 թվականին ես ներքաշվեցի իրավական վեճի մեջ ITS-ի հետ, երբ «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագրականում հոդված գրեցի՝ «Ինչպես են թուրքերը մեր դեմ օգտագործում մեր հարկային դոլարները» վերնագրով: Ես մատնանշեցի, որ ITS-ից դրամաշնորհներ ստացած դասախոսներից շատերը նույն մարդիկ էին, որոնք ստորագրել էին Հայոց ցեղասպանությունը ժխտող մի հայտարարություն: Հայտարարությունը որպես վճարովի գովազդ հրապարակվել էր «Վաշինգտոն փոստ» և «Նյու Յորք թայմս» թերթերում 1985 թվականի մայիսի 19-ին:

Լաուրին ներգրավված էր եղել այս հայտարարության պատրաստման և դրա համար ստորագրությունների հավաքման մեջ: Իմ հոդվածում ես հայտնեցի, որ հայտարարության 69 ստորագրողներից 20-ը տասնյակ հազարավոր դոլարներ են ստացել ITS-ից: Այս գովազդում Լաուրիի դերը եղել է ITS-ի հարկերից ազատված կարգավիճակի խախտումը, որը օրենքով արգելվում էր քաղաքական լոբբինգ իրականացնել այն ժամանակ, երբ ԱՄՆ Կոնգրեսը քննարկում էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը: ITS-ն նաև հակասեց իր իսկ հայտարարությանը, որ «նա չի ձգտում ազդել օրենսդրության վրա կամ պաշտպանել որոշակի քաղաքականություն կամ օրակարգեր»:

Չնայած որ ես այդ ժխտողական հայտարարությունը ստորագրած մտավորականների ստացած գումարների մասին տեղեկությունը ձեռք էի բերել ITS-ի մի գրքույկից, ITS-ը նամակ ուղարկեց իմ թերթին, որով սպառնում էր լուրջ դատական հայցով, եթե ես չհրապարակեի ծավալուն դրժում, ինչը ես մերժեցի։ ITS-ն հրաժարվեց հայցից։

«Հոյա»-ի հոդվածում մանրամասն տվյալներ են ներկայացված ITS-ի փուլ գալու մասին, որը թուրքական քարոզչական նախագիծ էր՝ քողարկված որպես ակադեմիական ձեռնարկում: Հիմնարկը փակվեց 2020 թ․ սեպտեմբերին, քանի որ նրա խորհրդի որոշ անկախ դասախոսներ հրաժարվել են հետևել թուրքական կառավարության ցուցմունքներին:

«Հոյա»-ն գրել է, որ «ըստ ITS-ի նախկին գործադիր տնօրեն Սինան Չիդիի և ITS-ի խորհրդի նախկին անդամներ Վալտեր Դենիի և Սթիվեն Քուքի՝ ITS-ի ֆինանսավորման դադարեցման Թուրքիայի որոշումը կայացավ Էրդողանին կուրորեն սատարելու և հավատարմորեն առաջ տանելու կառավարության ճնշումների աճի ընթացքում: Նրանք ասացին, որ ITS-ն հայտնվել էր կառավարության բռնաճնշումների կրակի տակ, որը բնորոշում էր Էրդողանի օրեցօր աճող բռնակալ Թուրքիային:

Ջորջթաունի թուրքագիտության պրոֆեսոր Չիդին «Հոյա»-ին ասաց, որ ITS-ն ի սկզբանե առանձին միավոր էր Ջորջթաունի համալսարանից դուրս։ Հետագայում համալսարանը «ITS-ին տրամադրեց գրասենյակային տարածք և վարչական աջակցություն, սակայն համալսարանը խոսք չուներ ինստիտուտի գործունեության մեջ: Ջորջթաունը նաև լրացրեց ինստիտուտի գործադիր տնօրենի աշխատավարձն այն բանից հետո, երբ ITS-ն կորցրեց ֆինանսավորումը Թուրքիայի կառավարությունից»: Պրոֆ․ Ջենի Ուայթը, որը մոտ 20 տարի ծառայել է ITS-ի խորհրդում, ասաց «Հոյա»-ին, որ ITS-ն «լավագույն գովազդն էր, որ կարող էր լինել Թուրքիայի համար»:

2006 թ․ Բինգեմթենի համալսարանի նախկին պրոֆեսոր Դոնալդ Քվաթերթը հրաժարվեց ITS խորհրդի նախագահի պաշտոնից՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության կարևորությունը պնդելուց հետո, հայտնում է «Հոյա»-ն: Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիայի ակադեմիական ազատության հանձնաժողովը, այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հղած բաց նամակում բողոքել էր, որ «Քվաթերթը հրաժարական տվեց թուրքական կառավարության ճնշումների պատճառով: ITS-ի խորհրդի մի քանի այլ անդամներ հրաժարական տվեցին՝ ի պաշտպանություն Քվաթերթի»։

Երբ Էրդողանը դարձավ ավելի կեղեքող, թուրքական կառավարությունը հիմնարկը դիտեց որպես Թուրքիային ոչ ձեռնտու ակադեմիական հետազոտությունների ֆինանսավորում: 2015 թ․ մայիսին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը տեղի ունեցած կիսամյակային ընթրիքի ժամանակ բողոքեց ITS-ի նախագահ Ռոս Վիլսոնից, որ «ITS-ի վերջին որոշ աշխատանքներ բացասական էին Թուրքիայի կառավարության նկատմամբ և հետաքրքրություն դրսևորեց ITS-ի աշխատանքները քաղաքական նպատակներով հօգուտ կառավարությանը ուղղելու գործում», հաղորդել է «Հոյա»-ն։

Այունհետև դեսպան Քըլըչը չեղյալ հայտարարեց 2015 թ․ աշնանը նախատեսված ITS-ի ընթրիքը: Վերջապես, «2015 թ․ սեպտեմբերի սկզբին, Սալցմանը և Էվինչը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը ներկայացնող Վաշինգտոնի փաստաբանական գրասենյակից», ասացին հիմնարկին, որ թուրքական կառավարությունն այլևս չի ֆինանսավորի ITS-ն: Ավելի ուշ Քըլըչը նամակ ուղարկեց՝ հաստատելով ֆինանսավորման ավարտը:

«Այն բանից հետո, երբ Թուրքիան դադարեցրեց կազմակերպության ֆինանսավորումը, [Ջորջթաունի համալսարանի] Արտաքին ծառայության դպրոցը ITS-ին տրամադրեց լրացուցիչ ֆինանսական և վարչական աջակցություն», հայտնել է «Հոյա»-ն: ITS-ը բավական միջոցներ ուներ իր գործունեությունը շարունակելու համար մինչև 2020 թ․ սեպտեմբերի 30-ը, երբ վերջնականապես փակեց իր դռները:

Թուրքագիտության ձախողված հիմնարկի երկար պատմությունը պետք է դաս լինի բոլոր համալսարանների համար, որպեսզի չկրկնեն Ջորջթաունի սխալը, որը ողջունեց իր ակադեմիական չափանիշներին հակառակ քաղաքական դրդապատճառներ ունեցող նախագիծը: Ակադեմիականների և քաղաքական գործիչների միախառնումը երբեք լավ արդյունք չի տալու․․․