Սաակաշվիլին հերթական ուղերձն է տարածել. կապրեմ մինչեւ հոկտեմբերի 30-ը
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, որը Ռուսթավիի թիվ 12 բանտում է, հերթական ուղերձն է տարածել։
Սաակաշվիլու ուղերձը կարդացել է նրա փաստաբանը՝ «Մթավարի արխի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան։ Երկուշաբթի առավոտյան փաստաբաններն այցելել են նախկին նախագահին Ռուսթավիի թիվ 12 բանտում, որտեղ նա կրում է պատիժը։
«Հիմա ընտրություններ են, եւ ուշադրությունը պետք է հատկացվի դրան... Մենք պետք է փոխենք երկիրը տարբեր մեթոդներով, այդ թվում ամենագլխավորը՝ ձեռքից խլենք հաղթանակն ընտրություններում։ Ես, իմ կողմից, ամեն հնարավոր բան կանեմ, անգամ հացադուլի պայմաններում։ Պետք է ապրել մինչեւ հոկտեմբերի 30-ը եւ առանց ինձ համար ժամանակից շուտ սգալու, հավանաբար ավելի լավ է ձեռքները քշտել եւ միասին տոնել հաղթանակը»,- ասվում է Սաակաշվիլու ուղերձում։
Սաակաշվիլին կալանավորվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլից մեկ օր առաջ։ Երկրորդ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին։
Ավելի վաղ նախկին նախագահ Սաակաշվիլու փաստաբան Բեկա Բասիլայան ասել էր, որ հացադուլի ութերորդ օրը Սաակաշվիլին նիհարել է ավելի քան 12 կիլոգրամով։ Սաակաշվիլու սիրեցյալը՝ Ելիզավետա Յասկոն, որը գնացել է բանտ նրա մոտ, ասել է, որ նրա մոտ առողջական խնդիրներ են սկսվում։
Նախկին նախագահին հեռակա դատապարտել են բանկի տնօրեն Սանդրո Գիրգվիլիանու սպանության եւ պատգամավոր Վալերի Գելաշվիլուն ծեծելու գործերով։ Առաջին դեպքում նրան դատապարտել են երեք տարվա ազատազրկման, երկրորդ դեպքում՝ վեց։ Բացի այդ, Սաակաշվիլին անցնում է 2007թ. նոյեմբերի 7-ի ընդդիմադիր հանրահավաքի ցրման, «Իմեդի» հեռուստաընկերությունը ջարդուփշուր անելու եւ պետբյուջեի միջոցները ծախսելու գործերով։ Դրանք առայժմ քննում են դատարանները։

















































Սահակաշվիլին պատմել է, թե ինչպես է Թրամփը հարցրել իր կարծիքը նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին
Սաակաշվիլին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի օրինակը
Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է մահվանից հետո թաղվել Ուկրաինայում
Սաակաշվիլին հրաժարվել է արյուն հանձնել քննության համար. Վրաստան
Սաակաշվիլին այլեւս չի զբաղվի քաղաքականությամբ
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը