Վրաստանի քաղաքացիություն ստանալը ավելի դժվար կդառնա
Վրաստանի նախագահի ադմինիստրացիայի ղեկավարը խորհրդակցություն կանցկացնի Արդարադատության նախարարության և Պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ քաղաքացիության շնորհման ընթացակարգերի կատարելագործման վերաբերյալ:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կոչ է արել խստացնել Վրաստանի քաղաքացիության շնորհման մոտեցումները:
«Այսօր, երբ Վրաստանի քաղաքացիությունը դառնում է մասնավորապես պահանջված, պետք է մեծ զգուշություն ցուցաբերել քաղաքացիության շնորհման հետ կապված մոտեցումների կատարելագործմանը, համապատասխանաբար, Վրաստանի նախագահի որոշմամբ, սեպտեմբերի 1-ից քաղաքացիության շնորհման մոտեցումները, բացառության կարգով, էլ ավելի կբարելավվեն», – ասել է նախագահի ադմինիստրացիայի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին:
Ինչպես նաև ըստ նրա հայտարարության, նախագահը կարծում է, որ կարևոր է քաղաքացիության շնորհման գործընթացում հասարակության անդամների ներգրավվածությունը:
Աղբյուրը` Спутник Грузия

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը