«Անթույլատրելի ենք համարում Ադրբեջանի տարածքից մեր տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի սադրիչ շարժը». Իրանի ԱԳ նախարարի հարցազրույցը «Ռոսիա 24»-ին
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Մոսկվա կատարած այցի շրջանակում հարցազրույց է տվել «Ռոսիա 24» հեռուստաալիքին, որում անդրադարձել է Հարավային Կովկասում հետպատերազմյան իրավիճակին:
Իրանցի դիվանագետն ընդգծել է, որ երկրի նոր վարչակազմի համար առաջնահերթություն են հարևանների՝ հատկապես Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները:
«Հայաստանն ու Ադրբեջանը մեր լավ հարևաններն են, և մենք չենք կարող նրանցից մեկի հետ աշխատել ընդդեմ մյուսի: Մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է»,-ասել է Աբդոլլահիանը՝ հավելելով, որ հնարավորության դեպքում կայցելի Բաքու և Երևան՝ որպես բարիդրացիության ժեստ:
«Ի՞նչն է մեզ անհանգստացնում Հարավային Կովկասում: Նախ, որոշ օտար ուժեր փորձում են ազդել այս տարածաշրջանի վրա` նրա սահմանները փոխելու, սահմանային անցումները փակելու կամ դրանք տեղափոխելու համար: Միաժամանակ, մենք նշում ենք ահաբեկիչների առկայությունը, որոնք այնտեղ հայտնվել են Ղարաբաղի պատերազմի ժամանակ: Մենք դա ասում ենք՝ առանց որևէ կերպ կասկածելու մեր հարևանների տարածքային ամբողջականության վրա: Մեզ հետ բանակցություններում Բաքվի պաշտոնական դեմքերը խոստացել են քայլեր ձեռնարկել տարածաշրջանն ահաբեկիչներից մաքրելու համար: Պետք է նշեմ նաև Ադրբեջանի տարածքից մեր տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի սադրիչ շարժը: Մենք դա անթույլատրելի ենք համարում: Այս ամենը մենք պետք է կարգավորենք բարեկամության և բարիդրացիության հիման վրա: Մենք Ադրբեջանի հետ կապված ենք մշակութային և պատմական հարաբերությունների հսկայական շերտով և չպետք է թույլ տանք, որ ԶԼՄ-ների հրապարակումները ստվեր գցեն դրանց վրա», - ասել է Աբդոլլահիանը:
«Մենք որոշ կոշտ հայտարարություններ համարում ենք ոչ կառուցողական, և կարծում ենք, որ եթե իրավիճակին մոտենանք խելամիտ և իմաստուն, ապա Ադրբեջանի և Հայաստանի հետ կկարողանանք լավ ուղի մշակել բոլոր խնդիրները միջազգային իրավունքի նորմերի հիման վրա լուծելու համար: Գլխավորը դրական տրամադրվածությունն է, ինչպես նաև տարածաշրջանում օտարերկրյա ուժերի կողմից միջամտության, Իսրայելի սադրանքների և ահաբեկիչների ներկայության թույլ չտալը»,-ամփոփել է նա:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը