Սիրիական բանակն ազատագրել է Դեյր Էլ Զորի հայկական գերեզմանատունը և շարունակում է գրոհը դեպի քաղաքի խորքերը
ՌԴ պաշտպանության նախարարութունը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական բանակը՝ ռուսական օդուժի աջակցությամբ, փորձում է վերջնականապես վերացնել Դեյր Էլ Զոր քաղաքի շրջափակումը:
Այս մասին տեղեկացնում է Սիրիայում գործող «Գանձասար» հայկական գործակալությունը՝ հավելելով, որ Դեյր Էլ Զորում «Իսլամական պետություն» խմբավորման պարտությունը Սիրիայում ահաբեկիչների պարտության գրավականը կդառնա:
Ռուսական պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ սիրիական բանակը, ազատագրելով Դեյր Էլ Զոր նահանգի արվարձանների մեծամասնությունը, շարժվում է դեպի քաղաք, որտեղ իսլամիստ գրոհայինները փոխադրել են իրենց ռազմատեխնիկան ու զինամթերքը:
Նշվում է նաև, որ վերջին 48 ժամում կառավարական ուժերին հաջողվել է ոչնչացնել նահանգում ԻՊ-ի խոշորագույն թաքստոցը, ռազմական գործողությունների ղեկավարման կենտրոնը և զրահամեքենաները: ԻՊ-ի գրոհայինները սկսել են նահանջել:
Բանակն ազատագրել է Դեյր Էլ Զորի հայկական գերեզմանատունը: Մարտեր են ընթանում քաղաքից 3 կմ հեռավորությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է