Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Ինչպե՞ս ժողովրդի 5 տոկոսին հանել փողոց և ի՞նչ կլինի այդ դեպքում

Կառավարությունը ոչինչ չի անում գերիներին բերելու համար, կարող է ինչ-որ բաներ անում է, սակայն՝ ավելի շուտ անում է ձևի համար, բայց մի ամիս շարունակ պատրաստություն է տեսնում և շքեղ տոնախմբություն է անում․ կառավարություննը ոչինչ չի ձեռնարկում սահմանային դիրքերն ամրացնելու համար, բայց 2 մլն դոլար տրամադրում է դրոններով շոուին, 7 մլն դոլար՝ գաղտնալսման սարքի։ Կառավարությունը 2100 դրամով բարձրացնում է թոշակը, բայց բարձրանում է նաև ջրի գինը, 10-50 տոկոսով բարձրացել են արդեն այլ անհրաժեշտ ապրանքների գները, այս ամենը՝ առնվազն իր վատ աշխատանքի պատճառով։ Կառավարությունը պատերազմից վիրավորների ընտանիքներին հոգեբանի աջակցություն է տրամադրում, իսկ վարչապետին, նախագահին Աժ նախագահին՝ անձնական բժիշկ և անվճար բուժօգնություն։ Կառավարությունը նվազագույն աշխատավարձ չի բարձրացնում, բայց պետծառայողներին ուղարկում է տրինաժոր՝ մեր հաշվին։ Այս թեմաներից յուրաքանչյուրը մի բողոքի ցույցի թեմա է, գիտե՞ք։ Բայց հիմա դրանց նայում ենք սովորական անտարբերությամբ, հա ի՞նչ։ Դուք անտարբեր եք, ինտեռնետում նայում եք ու հայհոյում իշխանություններին ու անցնում-գնում է։ Ինտեռնետից դուրս չեք գալիս։ Քաշաթաղցու տները Նիկոլը նվիրել է Ալիևին, բողոքում է միայն քաշաթաղցին, էս է մեր վիճակը։ Այդ բոլորը ասում են՝ կոտրվեր ձեռքս Նիկոլին ձայն չտայի, բայց ընդամենը 3 ամիս առաջ է ընտրել այդ Նիկոլին։ Բողոքում են նախկիններից, բայց խոստովանում որ նախկինների ժամանակ լավ են ապրել, սա եկավ ու խաբեց, քանդեց ինչ կար։ Այսօր քաղաքական գործիչներից մեկը խոսում էր ազգային արժանապատվության մասին։ Ուզում եմ իմանալ՝ ժողովուդ, դուք հիշում ե՞ք դա որն է։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ բավական է հանրության 5 տոկոսը ակտիվ պայքարի դուրս գա, իշխանությունը կհանձնվի։ Վստահ եմ, որ այդպես է։ Եթե 5 տոկոսը չխնայի իր ժամանակը, դուրս գա պայքարի, ոչ մի Նիկոլ չի դիմանա։ Բայց յուրաքանչյուր քաղաքացու հետ պետք է աշխատել, ասել, համոզել, ապացուցել, որ խաբվել են։ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ պետք է ճշմարտությունը հասցնենք յուրաքանչյուր քաղաքացու, մանավանդ որ փաստարկների պակաս չկա, պետք է համբերատար աշխատել ժողովրդի հետ և իրավունք չունենք հիասթափվելու ժողովրդից։ Սա շատ կարևոր ազդակ է, մենք չենք կարող ձեզանից հիասթափվել, որ սխալվել եք, խաբվել եք, պետք է աշխատել յուրաքանչյուրի հետ։ Բայց մի խնդիր կա՝ ժամանակն է քիչ, պետք է հասցնել։ Մյուս կողմից էլ, եթե բոլորին մեկ է կամ շատերին մեկ է ինչ է կատարվում, ուրեմն դեռ չի հասունացել, պետք է հասունանա․․․ հակապոպուլիստական, սակայն դաժան, պրագմատիկ գնահատական է։

2018 թվականին Նիկոլն իր ագրեսիվ փոքրամասնությամբ տպավորություն էր ստեղծել, թե ամբողջ երկիրը նիկոլական է։ Հիմա ուզում եմ իմանալ, դժվա՞ր է 5 տոկոսը դուրս գա փողոց։ Դժվար չէ, ժողովուրդ, առիթներն ու թեմաներն էլ ինչքան ասես կան։ Մարդկանց մեջ պետք է արթնանա էդ ազգային արժանապատվությունը։

Տեսեք՝ Ադրբեջանը Սյունիքում անում է ինչ ուզում է, բառիս բուն իմաստով ինչ ուզում․ եթե վաղը Ալիևն ասի՝ Գորիս-Կապան ճանապարհը փակած իմ ոստիկանները պետք է նստեն Սյունիքի մարզպետարանում, Մելիքսեթ Պողոսյանը փախչելու է մարզից, վստահ եմ ասում։ Ընդդիմադիր պատգամավորները դիմել են, որ քննարկեն՝ ինչ է կատարվում այդ հատվածում, մի ամիսը կլրանա, անհնար է ԱԱԾ պետին, Պաշտպանության նախարարին, գլխավոր դատախազին, ՊԵԿ նախագահին հավաքել մի հարկի տակ՝ առաջնային մանդատ ունեցող խորհրդարանում, ՔՊ-ականները տապալում են։ Ինչո՞ւ։ Որովհետև պատասխան չունեն։ Գան ի՞նչ ասեն, ասեն հողատուն բանավոր պայմանավորվել է՞։ Հա՞։ Ի՞նչ ասեն։ Դատախաղությունը մեր սահմանն ապօրինի հատելու համար քրգործեր է հարուցել, հատողներին հատ-հատ գիտի, ռիսկ չի անում բռնել։ Դատախազը խուսափում է մի հատ ասուլիս անի, հարցեր ունենք։ Սա աբսուրդ է։ Պատասխան չունեն, դրա համար էլ ասուլիս չեն անում։ Նիկոլը նախկինում 100 օրը մեկ ասուլիս էր անում ու մի քանի ժամ ամբաղ-զամբաղ խոսում էր․ բա հիմա ինչի՞ մի հատ ասուլիս չի անում էդ տղեն։ Պարզաբանման հարցեր չունե՞նք։ Լիքը։ Բայց ի՛նքը ասելու բան չունի։ Պիտի խաբի, ֆռացնի, դա էլ չի անցնում արդեն։

Ռոբերտ Քոչարյանն ասուլիս տվեց։ Երկու ժամ շարունակ չհնչեց հարց, որին չպատասխաներ, կմկմար, խաբեր, խոսքը կտուրը գցեր։ Անկեղծ եմ հարցնում, է՞լ ով կարող էսօր բացճակատ ասուլիս տալ, ո՞վ կարող է իր արածների տակից դուրս գալ ու վստահ լինել որ ասուլիսը պռավալ չի գնալու։ Նիկոլը կարո՞ղ է։

Փաստ է՝ Հայաստանում վերջին ամենից հզոր հանրահավաքը արել է Ռոբերտ Քոչարյանը, պարզ է՝ Հայաստանում վերջին ամենից մարդաշատ երթը արել է Քոչարյանը, վերջին մեծ ասուլիսը տվել է Քոչարյանը։ Ես ուզում եմ սա ֆիքսել։ Հազարավոր մարդկանց հետ գնում է հարգանքի տուրք մատուցելու։ Իսկ 690 հազար ձայն ստացած Փաշինյանը գնում է առավոտ 7-ին, որ ոչ մեկը երեսը չտեսնի։ Սրանք փաստեր են։ Փաստ է այն, որ Քոչարյանի աջակիցներին ճնշեցին, գործից հանեցին, կալանավորեցին, բայց նախընտրականի ժամանակ հզոր միտինգ արեց։ Նիկոլը էլ ճնշումներով, էլ մարդ բերելով, պետհիմնարկներին հրապարակ քշելով՝ կեսի չափ չհավաքեց։ Սա քաղաքական, հանրային կապիտալի մասին է խոսում։

Քոչարյանը ասուլիս է տալիս, պետական հիմնարկներում նստածները շունչները պահած՝ ուղիղ եթերում հետևում են, իսկ Նիկոլը հենց խոսում է՝ քֆուր են տալիս ու անջատում։ Սա, կրկնում եմ, քաղաքական կապիտալ է և պետք է օգտագործել։ Բայց պետք է հասունանա այդ պահը, ու այդ պահը պետք է հասունացնի ժողովուրդը՝ ոտքի կանգնելով։

Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի՝ հասկանալով, որ վիճակն օրհասական է։ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին գիտե՞ք ինչն էր պակասում։ Անկեղծ ասեմ․ պոպուլիզմը։ Նա ճշգրտությամբ թվարկում էր խնդիրները, ինչը նկարագրում էր, միայն վատ էր, ամեն թեմայի վերջում էլ ասում էր, որ լուծման շանսը սրանց գնալու մեջ է։ Եթե անհամար խոստումներ տար ու ակնհայտ՝ անիրականանալի, դուրս կգայիք փողոց ծափ տալու։ Բայց նա չի կարող Նիկոլի պես տալ անիրականանալի, երազանք թվացող խոստումներ, որովհետև հետո էլ ստիպված է լինելու էլի Նիկոլի պես թռնել խոսքերից։ Կարծում եմ, ժամանակն է վարդագույն ակնոցներներս հանենք, հրաժարվենք ականջահաճո բառակապակցություններ լսելուց ու ընդունենք այս աղետը իրական գույներով ու ամենից կարևորը՝ մեկս մեկի վրա չգցենք, այլ գնանք դեպի լուծումը։

Կարճ ասած՝ Հիշում եք՞, Երկրորդ համաշխարայինի սկզբում Չերչիլի հայտնի ելույթը Համայնքների պալատում, որի ընթացքում նա խոստանում է միայն «արյուն, տանջանք, արցունքներ և քրտինք»։ Չերչիլը դրանից բացի այլ բան չուներ առաջարկելու: Ես Քոչարյանի երեկվա ասուլիսը նմանացրեցի այն ժամանակվա այդ խոսքին։ Չունեմ լավ բան ասելու, շատ գործ կա անելու, ու եթե ոտքի չկանգնենք, գնալով ավելի է վատանալու։

Կարևորը՝ հեռու է պոպուլիզմից։ Պոպուլիզմը քանդեց մեր երկիրը։