Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պետդումայի պատգամավորները ընտրություններից առաջ պարգևավճար կստանան Որոնք են ալերգիայի դրսևորումները, երբ է պետք դիմել բժշկի Ծառուկյանի գործով Իրանում նույնպես հետաքննություն է ընթանում Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը «Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար Ուկրաինայի ակտիվ ռազմական ճնշման հաշվին Ռուսաստանի իշխանությունները ներքին լարվածության են բախվում. Պետր Պավել Քննարկվել են Հայաստան–Հունաստան տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին Վենեսուելայում հունիսին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 3800-ը Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք- շինություն

Պետդումայի պատգամավորները ընտրություններից առաջ պարգևավճար կստանանՈրոնք են ալերգիայի դրսևորումները, երբ է պետք դիմել բժշկիԾառուկյանի գործով Իրանում նույնպես հետաքննություն է ընթանումՄահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համարՈւկրաինայի ակտիվ ռազմական ճնշման հաշվին Ռուսաստանի իշխանությունները ներքին լարվածության են բախվում. Պետր ՊավելՔննարկվել են Հայաստան–Հունաստան տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորություններըՎահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՎենեսուելայում հունիսին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 3800-ըՄատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսըՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք- շինությունԼիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արելԿառավարությունը սահմանել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման բյուջետային վարկի պայմաններըՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինԻսպանիայում արդեն այրվել է շուրջ 55 հազար հեկտար անտառԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության սոցիալական ծրագրերի իրականացման համարԿասեցվել է «Ոսկե Կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներովՀուլիսի 12-ին Հանրապետության հրապարակը կվերածվի տոնական մեծ հարթակի«Արարատցեմենտ» գործարանը վերսկսում է աշխատանքներըՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալելՄոսկվան լավ գիտի, որ Վաշինգտոնը շարունակում է Կիևին սպառազինության մատակարարումները. ՊեսկովԴեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումներըԱմփոփվել են Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում հայ պատվիրակների արդյունքներըՓաշինյանը՝ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների իրավունքների և «Արարատցեմենտի» պետականացման մասինԴատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ինՆիգերիայի նախագահը հանձնարարել է հետաքննել գրեթե 1 միլիոն դոլար բյուջեով «ուրվական» գերատեսչության ստեղծման գործըՆոր Նորքի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համարՈվքեր են գալիս և ովքեր` հեռանում Հայաստանից․ 2026-ի առաջին հինգ ամիսների միգրացիոն պատկերըՀանրապետության հյուսիսային շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպԳԱԿ մշակութային խաչմերուկ․ 45 վարպետության դաս արտերկրի արվեստագետների մասնակցությամբԲնակարանային շուկան Երևանում. որտե՞ղ է թանկ, որտե՞ղ` էժանՍոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոնԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունումՎարչապետը կգտնվի արձակուրդումԿոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ ավտոճանապարհի 9.5 կմ հատվածը շուտով կհանձնվի շահագործման․ Ճանապարհային դեպարտամենտԵթե կա մարդ, որ պետք է պատասխանատվություն կրի, կկրի. Փաշինյանը՝ անկած առյուծի մասինԹրամփը մտադիր է չեղարկել Սիրիայի՝ որպես «ահաբեկչության հովանավոր պետության» սահմանումը. Ռուբիո«Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետականԵԽ փողերի լվացման դեմ պայքարի մարմինը գովելի եւ դրական է գնահատել Հայաստանի կառավարության ջանքերըՍահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասինՍահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասինՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները ամրապնդում են պաշտպանական համակարգերըԻնչ արդյունքներ ունեն «Montenegro Open-Mediterranean Championship 2026» մրցաշարում հայ շախմատիստները 5 խաղափուլից հետոՄխիթար Հայրապետյանը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարությունում․ Փաշինյան Երկրաշարժ Ապարանից՝ 18 կմ հարավ-արևմուտքՀունիս-հուլիսին միրգ է արտահանվել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր, բանջարեղեն՝ 8 երկիր. Պապոյան Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար կաշառք են ստացել. քրեական վարույթն ուղարկվել է դատարանԱսում են՝ քաղաքական հետապնդում, ես ասում եմ՝ ընդհակառակը՝ մինչև վերջերս տեղի է ունեցել քաղաքական չհետապնդում. Փաշինյանը՝ Ծառուկյանի մասին
Հայաստան

Ադրբեջանն Իրանի համար վերածվել է թիրախի, Իրանը կփորձի դիմել պրոքսի պատերազմների. Արգիշտի Կիվիրյան

Արցախյան երկրորդ պատերազմում հայկական կողմի պարտությունը խախտել է ԽՍՀՄ փլուզումից եւ Արցախյան առաջին պատերազմից հետո տարածաշրջանում ձեւավորված ուժային հավասարակշռությունը, ինչի հետեւանք է հենց Իրան-Ադրբեջան ընթացիկ լարվածությունը: Նման կարծիք TALK TIME հաղորդման տաղավարում հայտնել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային ընթացիկ զարգացումների եւ, մասնավորապես, Իրան-Ադրբեջան աճող լարվածությանը:

«Իրանի այս ակտիվությունը՝ ընդդեմ Ադրբեջանի, պայմանավորված է նախ նրանով, որ այստեղ իր շահերի համար լուրջ սպառնալիքներ է տեսնում, բացի այդ՝ վերջին տարիներին ու պատերազմի ժամանակ Ադրբեջանն անցավ Թուրքիայի, Իսրայելի գերիշխանության տակ, որն իրենց չեն կարող հանդուրժել: Իհարկե, Իրանը հիմա, որպես հիմնական թիրախ, մատնանշում է Իսրայելը, բայց կա նաեւ թուրքական գործոնը: Ադրբեջանն Իրանի նախկին պրովինցիան է, որը զիջել էր Ռուսաստանին 19-րդ դարի սկզբի ռուս-պարսկական պատերազմների արդյունքում, կնքվել էին Գյուլիստանի պայմանագիրը, որով հիմնական հատվածն էր անցել Ռուսաստանին, Թուրքմենչայի պայմանագրով՝ Երեւանի եւ Նախիջեւանի շրջանները: Այդ պայմանագրերով Իրանն Ադրբեջանը Ռուսաստանին է ժամանակին զիջել, եւ ոչ թե Թուրքիային, եւ այդ պատճառով Իրանի համար հարցն այսպես է դրված՝ եթե Ռուսաստանը դուրս է եկել Ադրբեջանից, ապա իրենք արդեն իրավունք ունեն վերադառնալ, իսկ վերջին պատերազմի հետեւանքով Ադրբեջանը Թուրքիայի նահանգի է վերածվել՝ ադրբեջանական բանակը թուրքական գեներալիտետի կառավարման ներքո է անցել, իսկ եթե քո բանակն այլ պետություն է կոորդինացնում, ստացվում է՝ այդ երկրի պրովինիցիան ես հանդիսանում: Հետեւաբար, Իրանը չի կարող հանդուրժել, որ իր նախկին պրովինցիան թուրքական պրովինցիա դառնա: ԽՍՀՄ փլուզումից հետո աստիճանաբար Ռուսաստանը դուրս եկավ Ադրբեջանից, իսկ վերջինը, ինչ-ինչ հարցերից ելնելով, որոշեց իր տարածք բերել Թուրքիային»,- նշել է քաղաքական վերլուծաբանը:

Կիվիրյանի գնահատմամբ՝ կա նաեւ Իսրայելի խնդիրը, որի հարցում Իրանն ավելի բաց է արտահայտվում՝ մատնանշելով սիոնիստական ուժերի առկայությունն Ադրբեջանում:

«Արցախյան երկրորդ պատերազմում մեր դեմ բացի թուրքական, ադրբեջանական ու պակիստանյան ուժերից, իսրայելցի զինվորականներն էլ են մասնակցել՝ ղեկավարել են իսրայելական արտադրության ԱԹՍ-ներն են կառավարել, այսինքն՝ ոչ միայն զենքը վաճառել են, այլ նաեւ կառավարել են դրանք: Եվ այնպես չէ, որ Իսրայելը հենց այնպես է նման ծառայություններ մատուցել. ոչ միայն փող էր աշխատում, այլ նաեւ՝ տնավորվում Ադրբեջանի տարածքում: Իրանը ինչ-որ առումով շրջապատել է Իսրայելի տարածքը՝ լիբանանյան «Հեզբոլլահը», Գազայի հատվածում գործող «Համասը», ճիշտ հաշվարկել են՝ եթե հակառակորդիդ խեղդել ես ուզում, ապա պետք է գործես նրա սահմաններին կից, եւ նույն մարտավարությունն Իսրայելը փորձում է Իրանի դեմ կիրառել: Կարելի է ասել՝ Իրանին հարեւան Ադրբեջանում իսրայելական ստորաբաժանումներ են գործում: Բազմաթիվ տեղեկություններ կան, որ Իրանի դեմ օդային հարված հասցնելիս իսրայելական կողմը Ադրբեջանի տարածքում գտնվող օդանավակայաններն է օգտագործելու, անգամ տեղեկություններ կան, որ Ֆիզուլիում օդանավակայանի հապճեպ կառուցումն իսրայելական կողմի աջակցությամբ է իրականացվել հենց այդ նպատակով: Սա է ներկա գործընթացների հիմնական պատճառը»,- նկատել է Կիվիրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: