Թուրքիայի և ԵՄ-ի միջև բանակցություններն իսկական անհեթեթություն են. Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Եվրամիության ու Թուրքիայի միջև բանակցություններն իսկական անհեթեթություն են։ Նա մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիան եվրոպական արժեքներից հեռացնելու համար:
Ինչպես հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը, Գաբրիելը նշել է, որ Գերմանիան էականորեն կնվազեցնի Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնության չափն ու պարբերաբար զգուշացումներ կհղի իր քաղաքացիներին՝ չմեկնել այդ երկիր: Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը խորհուրդ է տվել նույն կերպ վարվել նաև ԵՄ անդամ այլ երկրների իշխանություններին:
Նշենք, որ Թուրքիայում շարունակում է կալանավորված մնալ Գերմանիայի 55 քաղաքացի, նրանցից 12-ը՝ քաղաքական հայացքների պատճառով:
Կալանքի տակ գտնվող Գերմանիայի քաղաքացիների թվում կան նաև Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպաններ, ինչպես նաև գերմանական DW հեռուստառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, որի արտահանձնման հարցում Թուրքիան շարունակում է համառել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է