Ռոբերտ Քոչարյան. Ես երբեք ինձ թույլ չեմ տվել չհարգել պարտված Հեյդար Ալիեւին
Որպես հաղթող կողմ` ես երբեք ինձ թույլ չեմ տվել անհարգալից վերաբերվել պարտվող կողմին: Այս մասին հոկտեմբերի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը (ֆոտոռեպորտաժ):
Պատասխանելով Հեյդար Ալիեւի նկատմամբ վերաբերմունքի մասին հարցին` Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց. «Ես երբեք ինձ թույլ չեմ տվել, որպես հաղթող կողմ, անհարգալից վերաբերմունք պարտված կողմից նկատմամբ: Նման արտահայտություններ չեք գտնի: Ի վերջո, կարծում էի, որ բանակցային գործընթաց է լինելու, եւ չի կարելի է խոչընդոտ դնել:
Այժմ պատկերը բոլորովին այլ է: Այս ձեւաչափով արդյունավետ բանակցություններն ուղղակի անհնար են: Սա միակողմանի խաղ է: Հանում ես երկրորդ դարպասը, վերցնում սուլիչը եւ խաղում ինքդ: Ես երբեք չեմ վիրավորել Հեյդար Ալիեւին: Եւ Ալիեւն էլ իրեն նման բան թույլ չի տվել»:
Քոչարյանը հիշեցրեց, որ պարտությունների զգալի մասը եղել է Էլչիբեյի օրոք: Նախկին նախագահի խոսքով` իրավիճակն ընդհանրապես շատ նման է, բայց` ճիշտ հակառակը:
Հարցին ի պատասխան, թե ինչու է Հեյդար Ալիեւի որդին իրեն այդպես պահում, Քոչարյանն ասաց. «Եթե հնարավորություն ունենաք, հարցրեք»:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը