Մյանմարում գրոհայիններն այրում են սրբավայրերն ու ավերում Բուդդայի արձանները
«Ռոհինջայի փրկության արաքանյան բանակի» գրոհայինները Մյանմարի Ռաքհայն նահանգի տարածքում այրում են սրբավայրերն ու ավերում Բուդդայի արձանները: Այստեղ արդեն 2-րդ շաբաթն է՝ շարունակվում են ապստամբների եւ կանոնավոր բանակի բախումները, հայտնում է Global New Light of Myanmar կառավարական թերթը:
Պարբերականը նշում է, որ երկրի հյուսիսի բնակավայրերից մեկում Բուդդայի պղծված արձաններ են գտել:
Թերթը հայտնում է, որ անկայուն իրավիճակի պատճառով փակ են մնում ավելի քան 400 դպրոց:
Ռաքհայնում իրավիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 25-ին, երբ «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակի» հարյուրավոր գրոհայիններ հարձակվել էին ոստիկանական 30 հենակետերի վրա: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մյանմարի արեւմուտքում բուդդիստների եւ մուսուլմանների միջեւ բախումներից զոհերի քանակն արդեն գերազանցել է 400-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է