Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Որքա՞ն է իրանա-ադրբեջանական պատերազմի հավանականությունը, եւ ո՞վ կարող է միջամտել. փորձագետ

Երբ նման լարվածություն է ստեղծվում (Իրանի եւ Ադրբեջանի միջեւ - խմբ.), առաջանում է այսպես կոչված «կատարողի էքսցեսի» վտանգ, եւ սկսում է զարգանալ զինված հակամարտության փուլը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ռուսաստանցի փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը:

«Դա կարող է տեղի չունենալ, սակայն նման դեպքերում ռիսկը չափազանց մեծ է: Հավանականությունը 50-50 է. «կատարողի էքսցես» հնարավոր է եւ՛ մի կողմից, եւ՛ մյուս կողմից: Ընդ որում, հակամարտությունն ակնհայտ է ինչպես դիվանագիտական, այնպես էլ քաղաքական մակարդակում: «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» բացահայտ քննադատում է Ադրբեջանի պանթուրքացումը: Թեհրանը Ադրբեջանը դիտարկում է որպես Թուրքիայի կողմից գաղութացված տարածք եւ այս առումով կարծում է, որ Ադրբեջանը խաղալիք է դարձել ոչ միայն Թուրքիայի, այլեւ Իսրայելի ձեռքին: Թեհրանը հստակ գիտակցում է, որ Ադրբեջանը թույլ տվեց իրեն Իսրայելի գործիքը դարձնել՝ ընդդեմ Իրանի», - ընդգծեց փորձագետը:

Նա նկատեց, որ Իսրայելն իր հերթին նախատել է Իրանին, սակայն Բայդենի վարչակազմից մեծ աջակցություն չի ստացել. բացի այդ, ԱՄՆ-ը Վիեննայում բանակցություններ է վարում իրանական միջուկային ծրագրի շուրջ:

«Ամերիկյան կողմին քաջ ծանոթ է, որ, չնայած բոլոր մեղադրանքներին, իրանական կողմը կարող է ոչ խուլիգանական վարք դրսեւորել, ինչպես դա փորձում են ներկայացնել քարոզիչները, նա հետեւում է ձեռքբերված պայմանավորվածություններին: Համաձայնագիրը (իրանական միջուկային ծրագրի շուրջ – խմբ.), ըստ ամենայնի, կստորագրվի, ինչը շատ է նյարդայնացնում Իսրայելին, որը չունի մոբիլիզացիոն ռեսուրս, չունի բավականաչափ քանակությամբ հրթիռներ եւ սպառազինություն, որպեսզի փորձի իրականացնել ագրեսիվ գործողություններ Իրանի նկատմամբ», - պարզաբանեց Գեւորգյանը:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա հաշվի առնելով, որ Ադրբեջանում ոչ ֆորմալ կերպով ներկա են թուրքական Զինված ուժերը, ինչպես նաեւ տարբեր տիպի իսլամիստներ, ապա Անկարան, նրա գնահատմամբ, ուղղակիորեն չի միջամտի Բաքվի եւ Թեհրանի միջեւ հնարավոր զինված հակամարտությանը, այլ կփորձի դիվանագիտական ուղիներով կարգավորել այն:

«Ռազմական առումով Թուրքիան հազիվ թե միջամտի, հատկապես Պուտինի եւ Էրդողանի միջեւ վերջերս կայացած հանդիպումից հետո, որը շատ բան է հասկացրել: Ըստ երեւույթին՝ Անկարան չունի ռեսուրսներ, որպեսզի միջամտի այդպիսի հակամարտությանը: էրդողանը գնահատում է իր հնարավորություններն ու հասկանում՝ ինչ ռիսկերի կարող է դիմել: Իրանի հետ պատերազմն անհայտ արդյունքով արշավանք է: Ասադի այցը Մոսկվա եւ հաջորդիվ Թուրքիայի նախագահի խնդրած հրատապ հանդիպումը Պուտինի հետ ամեն ինչ հասկանալի է դարձնում: Այժմ մենք տեսնում ենք, որ Անկարան նահանջում է Իդլիբում, քանի որ, ըստ երեւույթին, փակ դռների հետեւում էրդողանին վերջնագիր է ներկայացված», - եզրափակեց փորձագետը: