Վրաստանում Թուրքիայի պահանջով ուսումնական հաստատություններ են փակվում
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը Թբիլիսիում 1993 թվականից գործող Սուլեյման Դեմիրելի անվան քոլեջին զրկել է գործունեության արտոնագրից: Պարզաբանման համաձայն՝ այդ ուսումնական հաստատության ստուգման ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, գրում է Независимая Газета-ն:
Որոշ ժամանակ անց Բաթումում նմանատիպ պատճառով արտոնագրից զրկվել է Ռեֆայդին Շահինի անվան դպրոցը: Վրաստանի իշխանությունների գործողություններն ինչպես հենց Թուրքիայում, այնպես էլ արտասահմանում թուրք իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպությունների հետ կապված ուսումնական հաստատությունների ցանցի վերացման Անկարայի «ծրագրի» մաս են կազմում, գրում է լրատվամիջոցը։
Դեմիրելի անվան քոլեջը փակվել է նոր ուսումնական տարվա մեկնարկից երկու շաբաթ առաջ: Նշենք, որ Վրաստանում ուսումնական տարին մեկնարկում է սեպտեմբերի կեսերից։
Նախարարության արտոնագրերի տրամադրման հարցերով պետական հանձնաժողովի ներկայացուցիչ Գիա Մուրգուլիան հայտնել է լրագրողներին, որ հարցեր է առաջացրել Իրանից, Իրաքից և այլ արևելյան երկրներից ժամանած օտարերկրացիների նկատմամբ քոլեջի ղեկավարության վերաբերմունքը: Նրա խոսքով՝ քոլեջում նրանց առաջարկվում էր ուսուցման այլ ծրագիր, այդ աշակերտները մեկ օրում հանձնում էին մի քանի քննություն:
«Քոլեջի գործունեությունում խարդախության նշաններ են նկատվում»,- ասել է Մուրգուլիան:
Վրացական իշխանությունները հերքում են դպրոցների փակման ու Անկարայի «ծրագրի» միջև կապը՝ վստահեցնելով, որ Անկարայից ոչ մի ցուցում կամ պահանջ չեն ստացել Գյուլենի կազմակերպությունների հետ կապված ուսումնական հաստատությունների ցանցի փակման մասին։
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը