Թրամփին պաշտոնից կհանեն, եթե դադարեցնի Չինաստանի հետ առեւտուրը. Ասանժ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնից կհանեն այն դեպքում, եթե Չինաստանի հետ առեւտրային հարաբերությունները խզի Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկումներից հետո: Այս մասին հայտարարել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հյուսիսային Կորեան Չինաստանի հետ է կատարում առեւտրի 90 տոկոսը: Եթե Թրամփը դադարեցնի Չինաստանի հետ 650 մլրդ դոլարի առեւտուրը, ապա անմիջապես կհանվի»,- երկուշաբթի Twitter-ի իր էջում գրել է Ասանժը:
Նա հայտարարությունը կատարել է ի պատասխան Թրամփի խոսքի, որ ԱՄՆ-ն կարող է ամբողջությամբ դադարեցնել այն երկրների հետ առեւտուրը, որոնք Հյուսիսային Կորեայի հետ առեւտրային հարաբերություններ ունեն: «ԱՄՆ-ն այլ տարբերակների թվում քննարկում է նաեւ առեւտային բոլոր հարաբերությունների դադարեցումը ցանկացած երկրի հետ, որը Հյուսիսային Կորեայի հետ բիզնես է վարում»,- կիրակի Twitter-ի իր էջում նշել էր Թրամփը:
Հյուսիսային Կորեան կիրակի հայտարարել է ջրածնային լիցքի հաջող փորձարկման մասին, որը կարող է որպես մարտագլխիկ օգտագործվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի համար: Սա հարուցել է միջազգային հանրության խիստ արձագանքը: ՄԱԿ Անվտանգության խորհուդը երկուշաբթի արտահերթ նիստ կանցկացնի՝ նվիրված Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկմանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է