Մերկելը Թուրքիային ԵՄ կազմում չի տեսնում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է, որ չի տեսնում Թուրքիայի՝ Եվրոպական միությանն անդամակցելու համար որևէ հնարավորություն:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, Մերկելի խոսքով՝ Բեռլինը չի կարող միակողմանի կարգով ընդհատել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, սակայն մտադիր է խստացնել այդ երկրի նկատմամբ տնտեսական միջոցները՝ ի պատասխան Գերմանիայի քաղաքացիների ձերբակալության:
«Որոշումը պետք է կայացվի ԵՄ մեծամասնության կողմից»,-ասել է Մերկելը՝ պատասխանելով հաղորդավարի հարցին առ այն՝ արժե արդյոք ընդհատել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով բանակցություններն այդ երկրում Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունից հետո:
«Մենք պետք է ավելի կտրուկ նախազգուշացում անենք Թուրքիա այցելել ցանկացողներին»,-հավելել է կանցլերը՝ նկատելով, որ Բեռլինը նախևառաջ կարող է տնտեսական առումով ազդել Անկարայի վրա:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Մերկելը դատապարտել էր Թուրքիայում Գերմանիայի 2 քաղաքացու ձերբակալումը՝ հայտարարելով, որ այդ գործողությունները կարող են հանգեցնել Բեռլինի ու Անկարայի հարաբերությունների վերանայմանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է