Հրետանի, զրահատեխնիկա, ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ. Իրանը նոր զինտեխնիկա է կուտակում Նախիջևանի հետ սահմանին. (տեսանյութ)
Իրանը ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ է ուղարկում երկրի հյուսիս-արեւմուտք՝ Թուրքիայի և Նախիջևանի սահման։ Նախօրեին՝ կեսգիշերին մոտ, իրանական տելեգրամյան ալիքները հայտնեցին, որ Թուրքիայի օդային տարածքում Իրանի և Ադրբեջանի սահմանների մոտ գտնվում էին միանգամից երեք Bayraktar։
Իրանցի վերլուծաբաններն էլ սկսեցին քննարկել, թե իրանական ո՞ր հրթիռային բազաներն են վտանգավոր Ադրբեջանի համար։ Թավրիզից ոչ հեռու տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների երկու հրթիռային բազաները, այդ թվում ՝ Սպահանի ռազմակայանը, բալիստիկ հրթիռների օգնությամբ կարող են ոչնչացնել Ադրբեջանի Հանրապետության ռազմաօդային ուժերը, այդ թվում ՝ Քյուրդամիր եւ Պոմպային բազաները (Բաքվից ոչ հեռու):
Պաշտոնապես հայտարարվեց, որ Իրանի զինված ուժերը հոկտեմբերի 1-ից զորավարժություն կսկսեն երկրի հյուսիսարևմտյան շրջաններում:
Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին բանակը զորավարժություն է մեկնարկելու երկրի հյուսիսարևմտյան շրջաններում:
Զորավարժությունը կրելու է «Խայբարի նվաճողներ» անվանումը: Վարժանքներին ներգրավվելու են հրետանի, զրահատեխնիկա, ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ: Հեյդարին նշել է, որ երկրի հյուսիսարևմտյան և այլ շրջաններում վարժանքներն անցկացվում են զինված ուժերի մարտունակության աստիճանը ստուգելու, մարտունակությունը բարձրացնելու, զինտեխնիկան փորձարկելու նպատակով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում զարմանք էր հայտնել Ադրբեջանի հետ սահմանին Իրանի զինված ուժերի կողմից անցկացվող զորավարժությունների առնչությամբ։ Ալիևին հուզում է, թե ինչու է Իրանը հենց հիմա ուժեր կուտակում սահմաններին։
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն էլ նախօրեին արձագանքել է Ալիևի հայտարարությանը` նշելով որ Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններին զորավարժության անցկացումը ինքնիշխանության հարց է։
Խաթիբզադեն նշել է, որ ԻԻՀ-ն չի հանդուրժելու իր սահմանների մոտ սիոնիստական ռեժիմի անգամ ցուցադրական ներկայությունը, և այդ առումով կձեռնարկի ցանկացած գործողություն, որն անհրաժեշտ կհամարի իր ազգային անվտանգության համար։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը