Փաշինյան-Էրդողան սիրախաղ է սկսվել. ՀՀ-ի եւ Թուրքիայի միջև գաղտնի կապեր և բանակցություններ կան․ Իշխան Սաղաթելյան
Այս պահին Հայաստանին սպասվում է թուրքացման գործընթաց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Մենք ունենք լրջագույն մտահոգություն, եւ նաեւ դատապարտելի է Նիկոլ Փաշինյանի եւ Էրդողանի սիրախաղը, որ սկսվել է այս օրերին: Պատահական չէ, որ երեկ եւս Էրդողանն ասաց, որ Հայաստանից ստանում ենք դրական ազդակներ:
Ակնհայտ է, որ գաղտնի կապեր եւ բանակցություններ Հայաստանի եւ Թուրքիայի միջւեւ, եւ դա չի բխում ՀՀ շահերից:
Նրանք, որոնք արդարացնում են սա եւ ասում՝ այո, մենք պետք է խոսենք, շատ հստակ է. Թուրքիան մեր առջեւ դրել է 3 պայմաններ, դրան ավելացել է 4-րդը՝ միջանցք Սյունիքով: Թուրքիայի պահանջներն են՝ հրաժարում Արցախից, հրաժարում Ցեղասպաբնության միջազգային ճանաչումից, ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Հիմա հստակ հարց եմ տալիս. ՀՀ իշխանություններն այս պահանջներից որն են պատրաստ բավարարելն»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ իշխանությունները պնդում են, որ միջանցք չի լինելու, Սաղաթելյանն արձագանքեց. «Ես իրենց ոչ մի պնդումին չեմ հավատում, դրա համար բոլոր հիմքերն ունեմ: Իրենք ինչ ասել են, արել են հակառակը»:

















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ՝ լսելու նրանց հարցերն ու առաջարկները
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա 3 ձերբակալված․ ՔԿ