Հնգամյա բրիտանուհին Եղիսաբեթ թագուհուց կարապ է խնդրել
Հնգամյա բրիտանուհի Լինդսեյ Սիմփսոնը Եղիսաբեթ 2-րդ թագուհուն խնդրել է իրականացնել կարապ ունենալու իր երազանքը: Աղջիկն անգամ ապագա ձեռնասունի համար կացարան է ընտրել՝ լոգասենյակը: Ի վերջո՝ Մեծ Բրիտանիայում բոլոր կարապները թագուհուն են պատկանում, եւ, իհարկե, նա կարող է օգնել, հայտնում է Mirror-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ թագուհին Լինդսեյին ոչ միայն պատասխանել է, այլեւ ցրել է տարածված այն մոլորությունը, որ Մեծ Բրիտանիայում իրեն են պատկանում բոլոր կարապները:
Պալատում նամակագրության համակարգողի տեղակալ Ջեննի Վինը հայտարարել է, որ թագուհին ուշադիր ծանոթացել է Լինդսեյի նամակին: «Թագուհին ինձ խնդրել է ձեզ շնորհակալություն հայտնել ձեր նամակի համար… Ես, հավանաբար, պարտավոր եմ պարզաբանել, որ տարածված մոլորություն է այն, որ թագուհուն են պատկանում Միացյալ Թագավորության բոլոր կապաները: Ձերդ Մեծությունը մունջ կարապներ ունի եւ կարապների սեփականության իր իրավունքն իրականացնում է Թեմզայի որոշակի հատվածներում»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է