Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

«Նրանք բովանդակությամբ, արժեհամակարգով լակոտ են և նրանք հիմա իշխանության են». Վահե Բեգոյան

Դիրիժոր Վահե Բեգոյանի կարծիքով՝ Հանրապետության հրապարակում պետք էր ոչ թե անկախության 30-ամյակին նվիրված գունագեղ տոնակատարություն կազմակերպել, այլ հոգեհանգիստ:

«Մահվան հաղթանակը միայն հարությամբ է լինում, ի՞նչ է արվում, որ հայ ժողովուրդը ունենա այդ հարությունը, որևէ բան արվո՞ւմ է, ի՞նչ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում անդրադառնալով միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «պատմությունը ցույց է տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին, հաղթել՝ նշանակում է՝ հաղթել հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, հաղթել ճակատագրին, հաղթել մահվանը», ասաց դիրիժորը:

«Ես չեմ կարծում, որ նա այն անձն է (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին:- Ռ.Մ.), որ պետք է խոսի հաղթանակներից կամ ասի, թե ինչպիսին են լինում այդ հաղթանակները: Նա կարող է խոսել միայն ստորություններից, միայն պարտություններից, միայն դավաճանություններից և միայն կապիտուլյացիայից: Կապիտուլյանտը հաղթանակների մասին խոսելու իրավունք չունի»,- ընդգծեց նա:

Վահե Բեգոյանը նկատեց՝ նշում են Հայաստանի անկախության 30-ամյակը, որի հետքը չի մնացել. «Մի պետություն, որ չի կարողանում ապահովել իր սահմանների անվտանգությունը, չի կարողանում ապահովել հանրապետական ճանապարհներին երթևեկելը՝ առանց օտարների միջամտության, որքան էլ այդ օտարները դաշնակից լինեն, ի՞նչ անկախություն: Սարդարապատից հետո մենք երբևէ չենք ունեցել անկախության այս աստիճանի կորուստ, սուբյեկտայնության այս աստիճանի կորուստ: Սա ընդամենը տարածք է, որտեղ ապրում է բնակչություն: Որևէ ժողովուրդ, առավել ևս՝ ազգ, նման միջոցառումների, որքան էլ ճոխ ու շքեղ դրանք կազմակերպված լինեն, պարզապես չպետք է մասնակցի, չպետք է նայի, չպետք է կերակրվի այդ աղբով, որքան էլ գեղեցիկ փաթեթավորված լինի այն: Ես չեմ նայել, միայն լսեցի, որ երեկ «Սարդարապատ» են երգում. Առավել զավեշտ կա՞: «Սարդարապատ» երգը, այո, ցույց է տալիս փրկության ճանապարհը, ասում է՝ երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար, բայց մենք այդ խենթերին կարոտ մնացինք: Ո՞ւր են այդ խենթերը: Բոլորը օսլայած օձիքներով և սպիտակ ձեռնոցներ հագած՝ փորձում են ընդդիմություն խաղալ, սահմանադրական կարգը պահպանել. Պետությունը, ոչինչ, որ չպահպանվի, կարևորը՝ սահմանադրական կարգը պահպանվի: Հիմարությունը որևէ չափ կունենա, էլի, չափ կունենա»:

Դիրիժորին չի հետաքրքրում Հանրապետության հրապարակում կազմակերպված համերգի գեղագիտական կողմը, այդ օրակարգի մեջ չի մտնում. «Հարցն այն է, որ այդ համերգը չպետք է լիներ: Հայաստանի անկախությունից մնացել է այն, ինչի վրա կարելի է հոգեհանգիստ անել: Երեկ Մայր Աթոռում կատարվել է հանրապետական մաղթանք՝ մեր պետության համար, իսկ հրապարակում ավելի ադեկվատ կլիներ հոգեհանգստյան արարողություն կատարել՝ մեր պետականության վրա»:

Նա հիասթափված է նաև ընդդիմությունից. «Ընդդիմությունը պետք է որևէ գործողություն անի: Ոչ թե՝ ելույթ, ճառ, տեքստ, այլ՝ գործողություն: 3.5 տարի կա մեկ գործող անձ միայն՝ մի խելագար, որը սարքում է այս ամբողջ պատմությունը, երկիրը հասցնում է պատերազմի, այդ ամբողջ ընթացքում մեկ է՝ գործող անձ միայն ինքն է, և մնացյալ որևէ մեկը որևէ գործողություն չի անում: Մենք ուղղակի մեկ խելագարի թատրոնում ենք ապրում»:

Դիտարկմանը՝ ընդդիմությունը նախաձեռնել էր, օրինակ՝ Հայրենիքի փրկության շարժումը, բայց հանրային մեծ կոնսոլիդացիա չեղավ, նա այսպես արձագանքեց. «Հետո՞ ինչ: Ասենք մենք ունենք ազգականներ, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն որոշում կայացնելու, ի՞նչ, պետք է թողնենք՝ գնան իրենց նետե՞ն ինչ-որ բարձր տեղից: Հիմա այս ժողովուրդն այդպիսին է, սուիցիդի է գնում, չի հասկանում, անգիտակից է, անկիրթ է, հոգնած է, դեպրեսիայի մեջ է, լավ, չի գիտակցում ու գնում է սուիցիդի, ի՞նչ է պետք անել: Պատմության մեջ այդպիսի կերպարներ կան, չէ՞, որոնք ի վերջո նման ճակատագրական պահերի կարողացել են շուռ տալ ճակատագրի անիվը՝ Աթաթուրքից սկսած՝ մինչև գեներալ Ֆրանկո, որ պետություն փրկեցին անխուսափելի կործանումներից: Ելույթ կարող եմ ունենալ ես՝ ես քաղաքական գործիչ չեմ: Անկեղծ, կուզեի, որ ելույթ ունենալու առիթ էլ չունենայի, զբաղվեի միայն իմ գործով, բայց մնացած բոլորը պետք է գործողությունների դիմեն: Այլևս ելույթների ժամանակը չէ, ժողովրդին ապավինելու ժամանակը չէ: Ժողովուրդը դուրս չի գալիս, հետո՞, հա՞շտ ենք, ասենք՝ դե լավ, դե որ դուրս չեն գալիս՝ դուրս չեն գալիս: Ճակատագրական պահերին ժողովուրդն ի վիճակի չէ լուրջ որոշումներ կայացնել, առաջնորդներն են, որ որոշումներ են կայացնում: Իրե՞նք էլ են համամիտ, որ 3 մլն վարչապետ կա այս երկրում: Մի հոգի կա՝ այդ մի խելագարը, որը բոլորին թելադրում է օրակարգ, բոլորին ներքաշում է իր օրակարգի մեջ: Ամբողջ խնդիրը հենց դա է, որ երբ սկսում ես խաղալ այդ խաղը, մտնում ես այդ խաղի կանոնների մեջ, վերջ»:

Նա հավելեց. «Նոյեմբերի 9-ից հետո այս երկիրն ադեկվատ չէ, այս երկրում ապրող բնակչությունն ադեկվատ չէ, մեր իրականությունն ադեկվատ չէ: Ցանկացած մտածող մարդ իրեն զգում է աբսուրդի թատրոնում՝ անհավանական, աներևակայելի աբսուրդի մեջ: Ադեկվատ չէ, որ այս իշխանությունը վերարտադրվում է, ադեկվատ չէ ինքը՝ ժողովուրդը: Այդ իրավիճակում Հայաստանի ճանապարհները անցանելի կլինե՞ն, թե՞ ոչ, վարորդներին կձերբակալե՞ն, թե՞ ոչ, ի՞նչ»:

Միևնույն ժամանակ, Վահե Բեգոյանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակից ելք կա, բայց պետք են մարդիկ, ովքեր կդիմեն գործողությունների՝ անկախ ամեն ինչից. «Իսկ օրվա իշխանությունները փայլուն դաս են տալիս հատկապես նախկին իշխանություններին, թե ինչպես է պետք իշխանություն պահել՝ ամենավերջին ցինիզմով անգամ: Այսօր, որ նայում եմ, թե ովքեր են նստած ԱԺ-ում, ուղղակի զավեշտ է. որոշ լակոտներ, բառի ուղիղ իմաստով, որոնք մինչ այդ «հեղափոխությունը» զբաղված էին նոնստոպ մանր լակոտություն անելով, այնքան արեցին, որ հասան՝ այնտեղ նստեցին, բայց դրանից հո իրենց բնույթը չի՞ փոխվելու, լակոտ էլ մնալու են, ինչ շոր ուզում ես՝ հագցրու, փողկապով, թե առանց փողկապի, պատգամավորի աթոռին նստած, թե խոտերի վրա, մեծ տարիքով, թե փոքր: Նրանք բովանդակությամբ, արժեհամակարգով լակոտ են և նրանք հիմա իշխանության են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում