«Մեր քաղաքացիները պետք է անհապաղ ազատ արձակվեն». Իրանի դեսպանատունը՝ ձերբակալված իրանցի վարորդների մասին
Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների կողմից չորեքշաբթի ՝ սեպտեմբերի 15 -ին, երկու իրանցի վարորդների ձերբակալումը համապատասխանում է իրականությանը և Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հետամուտ է լինում վերջիններիս իրավիճակին: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխաան, ասացին Հայաստանում Իրանիս դեսպանությունից:
«Ինչպես հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, Իրանի Իսլամական Հանրապետությունը ընդգծում է, որ իր քաղաքացիները պետք է անհապաղ ազատ արձակվեն: Կիրակի, սեպտեմբերի 12 -ից ի վեր ստեղծված իրավիճակի պատճառով ֆինանսական ծախսեր են պարտադրվում իրանցի վարորդներին և դանդաղել է իրանական բեռնատարների տեղաշարժը:
Տարբեր ոլորտներում Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանատու մարմինները այս խնդրին հետամուտ լինելու նպատակով կապ են հաստատել բոլոր կողմերի հետ:
Հարցին հետամուտ լինելու գործընթացը շարունակվում է՝ նպատակ ունենալով կանխել Իրանի և Հայաստանի միջև առևտրի խափանումները, ապահովել Իրանի քաղաքացիների անվտանգությունը և նվազեցնել փոխադրումների խնդիրները, ինչպես նաև այլընտրանքային ուղիների հասանելիությունը Հայաստանի տարածքում:
Հուսով ենք, իրանական և հայկական կողմերի ընթացիկ ջանքերի շնորհիվ այդ նպատակները հնարավորինս արագ կիրականացվեն և ապահովելով երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների դրական ընթացքի շարունակականությունը՝ կկանխվի տնտեսվարողներին և քաղաքացիներին պարտադրվող ծախսերը»,-հայտնել են դեսպանությունից:

















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ՝ լսելու նրանց հարցերն ու առաջարկները