Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Տեսանյութեր

Երբ վարչապետը հանդիպի Էրդողանի հետ, մենք ամեն ինչ կորցնելու ենք. այդ բանակցություններից ոչ մի շահ չենք ունենալու. Հարութ Սասունյան

«Ես մի տարի է՝ ասում եմ՝ վարչապետ Փաշինյանը, որ ղեկավարն է ջախջախիչ պարտություն կրող կողմի, չի կարող շարունակել իր պաշտոնավարումը: Որևէ երկրում՝ նույնիսկ ամենահետամնաց երկրներում, եթե ղեկավարն այդպիսի մեծ ձախողության պատասխանատուն լիներ, ինքնակամ, առանց ճնշումի, առանց պահանջի ու ցույցերի, նույն օրը հրաժարականը կտար և թույլ կտար, որ մի նոր ղեկավար գար պաշտոնի և փորձեր ուղղել ու փրկել այն, ինչ փոքր չափով կարելի էր փրկել այսքան մեծ կորստից հետո»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայաստանյան վերջին զարգացումներին՝ նշեց ամերիկահայ հասարակական գործիչ, «Կալիֆոռնիա Կուրիեր» (The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Նա ընդգծեց՝ խոսում է նոր ղեկավարի, նոր փորձառու թիմի մասին, ինչը, ըստ նրա, հնարավոր է՝ հաշվի առնելով աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի ներուժը: Ըստ նրա՝ ադրբեջանցիների վերջին սադրիչ ու սանձարձակ գործողությունների պատճառը ևս ձախողված ղեկավարն է.

«Ինչ վերաբերում է ազերիների այդ լկտի վերաբերմունքին, դա էլ չի զարմացնում. Մեր թշնամիները՝ Ադրբեջանը և Թուրքիան, շատ լավ են հասկանում, որ գործ ունեն մի մարդու հետ, որն ամբողջովին ընկճված է, ձախողվել է, և իրեն ինչ ասում են, առաջարկում են, հրահանգում են, ինքն անմիջապես համաձայնում է»:

Ամերիկահայ հասարակական գործչից նաև հետաքրքրվեցինք, թե ինչ հետևանքներ պետք է ակնկալել Հայաստանի և Թուրքիայի նախագահների հնարավոր հանդիպումից, քանի որ վերջերս Ռեջեփ Թայիբ Էրդողանը նշել էր, թե Վրաստանի վարչապետն իրեն է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպում անցկացնելու առաջարկը, ի պատասխան՝ նա նշեց.

«Ես տեղյակ չէի այս հայտարարության մասին, բայց եթե այդ տեղեկությունը ճիշտ է, հակառակ եմ նման հանդիպման Փաշինյանի և էրդողանի միջև: Ես մի քանի անգամ նշել եմ, որ հակառակ չեմ, որ մենք խոսենք մեր թշնամիների հետ, բայց կարևորն այն է, թե ով է խոսողը. եթե խոսողը բանիմաց, կարող անձնավորություն է, շատ լավ, մենք վստահում ենք այդ անձին, որպեսզի հանդիպի և դուրս գա հայությանն ի նպաստ որոշումներով, սակայն, քանի որ վարչապետն անկարող մի անձնավորություն է և չի իմանում իր արածը, իր ասածը, վախս այն է՝ երբ վարչապետը հանդիպի Էրդողանի հետ, մենք ամեն ինչ կորցնելու ենք, այդ բանակցություններից ոչ մի շահ չենք ունենալու, ճիշտ հակառակը՝ շատ բան վնասելու ենք:

Ես վերջին օրերին այդպիսի հանդիպումը, որ կանխատեսել էի, նմանացրել էի մի գայլի և մի ոչխարի միջև հանդիպման: Նման հանդիպման արդյունքը, գիտենք՝ ինչ է լինում:

Առավել՝ ընդհանրապես, աշխարհում ընդունված է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումից առաջ ընթանում է մի երկարևատև պրոցես, ավելի ցածր մակարդակի պաշտոնյաներ, օրինակ՝ ԱԳ ղեկավարը, փոխնախարարները կապ են հաստատում նույն մակարդակի պաշտոնյաների հետ, երկար խոսում են, բանակցում, թե ինչ հարցերի մասին են ուզում զրուցել, ինչ կարելի լուծումներ կան այդ հարցերի շուրջ, այդ բոլորը պատրաստում են և ներկայացնում են իրենց ղեկավարներին: Ու միայն այդ ամենը համաձայնեցնելուց հետո է, որ երկու ղեկավարները հանդիպում են. լինում է պրոտոկոլային հանդիպում, և պարզապես ստորագրում են այն, ինչ նախօրոք համաձայնեցվել է ավելի ցածր մակարդակով»:

Հարութ Սասունյանը հավելեց նաև, որ ԱԳՆ խոսնակն ընդամենը մեկ շաբաթ առաջ էր հերքել Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների մասին տեղեկությունները.

«Այս հայտարարությունը ես շատ լուրջ եմ ընդունում, սակայն ստացվում է՝ ԱԳՆ-ն հերթական անգամ անտեղյակ է, թե Փաշինյանն ինչ է անում այլ երկրների հետ, և այդ էր պատճառը, որ վերջին երկու ԱԳ նախարարները հրաժարվեցին (որովհետև Փաշինյանը նրանց չէր տեղեկացնում նույնիսկ, թե ինչ է բանակցում այս կամ այն երկրի հետ), և հնարավոր է՝ հիմա էլ որոշ բանակցություններ են տեղի ունենում գաղտնի, և մեր Արտգործնախարարությունը, դժբախտաբար, մի անգամ ևս դուրս է մնացել այդ բանակցություններից և անտեղյակ է: Հավանաբար դա է պատճառը, որ ԱԳՆ-ն ասել է, թե բանակցություններ չկան Թուրքիայի հետ. ես ավելի հավատում եմ այդ տարբերակին, քան հավատամ, որ ԱԳՆ-ն սուտ բաներ է հայտարարում այս ժողովրդին»:

Հիշեցնենք՝ դեռ սեպտեմբերի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը վստահեցրել էր՝ այս պահին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով բանակցություններ չեն ընթանում:

Հայաստանի կառավարությունը պատրաստ է Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսություն սկսել, եթե արդյունավետ շփումներ սկսվեն Երևանի և Անկարայի միջև. այս մասին էլ երեկ ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությանը հայտնել էր Հայաստանի վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նկատենք՝ արդեն երկրորդ ամիսն է՝ պաշտոնական Երևանն ու Անկարան հեռակա ուղերձներ են փոխանակում հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Ամփոփելով զրույցը՝ ամերիկահայ հասարակական գործիչ, «Կալիֆոռնիա Կուրիեր» (The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը վստահեցրեց, որ իր քննադատությունը կառուցողական է, քանի որ ինքը ցանկանում է, որպեսզի մեր պետությունը հաջողի. «Մի օրինակ նշեմ իմ ասածը փաստելու համար, որ վարչապետի դեմ որևէ բան չունեմ և պարզապես ցանկանում եմ՝ սխալներն ուղղենք. 2019 թ. գարնանը, երբ վարչապետը գնաց Եվրոպական խորհրդի համաժողովին, այնտեղ ելույթ ունեցավ, ես լսեցի իր ելույթը և անմիջապես մի վերլուծում գրեցի իմ թերթում՝ ասելով, որ վարչապետի ելույթն իսկապես հոյակապ էր, և մեջբերումներ արեցի այդ ելույթից:

Նաև հավելեցի, որ ավելի տպավորիչը այն էր, որ երբ ելույթից հետո ներկաները, մասնավորապես՝ Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները, շատ խիստ խոսքեր ասեցին, հարցեր ուղղեցին Հայաստանի վարչապետին, նա իր առաջ չուներ ոչ մի կտոր թուղթ, որից կկարողանար կարդալ պատասխանները, և ինքը շատ լավ պատասխանեց այդ հարցերին:

Մի քանի օր անց զարմացա և ուրախացա, որ վարչապետը տեղադրել է իմ վերլուծությունն իր ֆեյսբուքյան էջում: Ես սա նշում եմ՝ ցույց տալու, որ ես գնահատում եմ լավ աշխատանքը և քննադատում վատ աշխատանքը: Եվ մեր ժողովրդին ևս խորհուրդ կտայի չգերագնահատել ոչ մի անձ՝ ով որ լինի այդ անձը. պետք է լավը գնահատել և վատը քննադատել»:

Մանրամասները՝ տեսանյութում