Սրա բոլոր խաղերը մեր պետության ջանից են դուրս գալիս
Առնվազն 20 անգամ լսել եմ Փաշինյանի խոսքերը, թե մենք ժողովրդից ոչինչ չենք թաքցնում, ինչ կա՝ բաց ասում ենք։ Մի երկու օր առաջ էլ ԱԺ նախագահ Ալենն էր ասում, թե ամեն ինչ բաց ասում ենք, գաղտնիք չունենք մեր ժողովրդից, ժողովուրդը մեզ է ձայն տվել և այլն։
Այդ ֆոնին երեկ լուր է տարածվում, թե Բաթումի այցելած Նիկոլը մի քանի ժամով անհետացել է, հետո ասացին, որ այդ ընթացքում հանդիպում է ունեցել թուրք-ադրբեջանական կողմերի հետ:
Խնդրեցի, պահանջեցի գոնե մեկ անգամ տղամարդկություն ունենալ ու հայտարարել, թե ինչ է ծրագրում թուրքերի հետ, չասել՝ «ինչ պետք ա, էդ էլ բանակցում ենք» կամ՝ «Ժողովրդից թաքուն բան չենք անում»։
Խնդրեմ, էսօր Թուրքիայի նախագահ Էրդողանն է ասում, որ Նիկոլը, չերեզ Վրաստանի վարչապետ, դիմել ա իրեն: Մարդը հանդիպում է խնդրում։
Սրանք ասում են՝ մենք ոչինչ չենք թաքցնում, բայց մենք Ալիևից ենք իմանում, որ Նիկոլը իրենից ժամանակ է խնդրել, մինչև երկրի ներսում իր հարցերը կարգավորի։ Սրանք ասում են, թե ժողովրդի թիկունքում բան չենք անում, բայց ուրիշներից ենք իմանում, որ հայ-իրանական ճանապարհի հսկայական հատված, մի քանի հայկական գյուղեր հանձնել է Ադրբեջանին։ Սրանք ասում են, թե ոչինչ չենք թաքցնում ժողովրդից, բայց ուրիշներից ենք իմանում, որ նոր ու գաղտնի փաստաթուղթ կա նոր տարածքներ զիջելու մասին։ Էրդողանից ենք իմանում, որ սա հանդիպումներ է ունենում Հայաստանի թշնամիների հետ:
Եթե Բաթումում այդ հանդիպումը, նոր անելիքները Հայաստանին վերաբերող թեկուզ մի դրական բան պարունակեին, քա՞նի անգամ էր Նիկոլը հայտարարություն տարածել։ Ընդամենը խաղաղապահներ պետք է Սիրիա ուղարկեր, մի քանի ամիս շարունակ դրա մասին առավոտից իրիկուն խոսում էր որպես հայ-ռուսական պատմական ու աննախադեպ իրադարձություն։
Ժողովուրդ, դու պետք է պահանջես Նիկոլից բացել հրեշավոր այս ծրագրի մանրամասները։ Ադրբեջանից դեռ չպրծած՝ հիմա էլ Թուրքիայի հետ է սիրախաղ սկսել։ Սրա բոլոր խաղերը մեր պետության ջանից են դուրս գալիս։
Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին