Որևէ քաղաքացի երաշխիք չունի, որ ադրբեջանական ահաբեկումների կամ նույնիսկ ձերբակալման չի ենթարկվի. պատգամավոր
Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կազմակերպման հարցում աստիճանաբար տեղի ունեցող խաղի կանոնների փոփոխությունները ստիպում են գնալ ոչ ստանդարտ լուծումների։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կազմակերպման հարցում աստիճանաբար տեղի ունեցող խաղի կանոնների փոփոխությունները ստիպում են գնալ ոչ ստանդարտ լուծումների։
Մտահոգություններն առավելի խորանում են, եթե հաշվի առնենք, որ ճանապարհի տարբեր հատվածներում ադրբեջանցի ուժայինները հայկական համարանիշներով մեքենաներ են կանգնեցնում, վնասում գույքը, ահաբեկում այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին։
Որևէ քաղաքացի երաշխիք չունի, որ ճանապարհի այդ հատվածներով շարժվելիս ադրբեջանական ահաբեկումների կամ նույնիսկ ձերբակալման չի ենթարկվի, իսկ իշխանությունը շարունակում է համոզել, որ ամեն ինչ նորմալ է՝ ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների։
Գործող իշխանության պաշտոնավարման պայմաններում իրադրությունն առավել ծանր ընթացք է բռնելու և առանց սրանց հեռացման անհնար է անկման ընթացքը դանդաղեցնել կամ կանգառ ապահովել»։

















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ՝ լսելու նրանց հարցերն ու առաջարկները