Առաջիկայում ականատես կլինեք փողոցային ակցիաների. Ընդդիմությունը վերսկսում է փողոցային պայքարը
ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմությունը վերսկսում է փողոցային պայքարը՝ հանրահավաքները.
«Երկիրը գտնվում է խիստ բախտորոշ փուլում, կա ճգնաժամ, պետականությանը վտանգ է սպառնում: Այս թեմայով մենք քննարկում ենք ունեցել և պլանավորել մեր առաջիկա աշխատանքները, նաև լսել ենք մեր համակիրների տեսակետը՝ առաջիկա անելիքների վերաբերյալ:
Մենք մշտապես հայտարարել ենք, որ չենք հրաժարվելու փողոցային պայքարից: Այս փուլում ակտիվ քննարկումների մեջ ենք, թե ինչ անենք, որպեսզի չեզոքացնենք մեր երկրին սպառնացող վտանգները և կանխենք Հայաստանի թուրքացումը: Այս իմաստով ընդդիմությունը, մասնավորապես մեր դաշինքը, անելիք ունի: Առաջիկայում դուք ականատես կլինեք նաև փողոցային ակցիաների և գործողությունների»,-ասաց Սաղաթելյանը:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս