Մաքքեյնը Թրամփին անփորձ եւ իմպուլսիվ գործիչ է անվանել
Արիզոնա նահանգից հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը ենթադրում է, որ Կոնգրեսը ստիպված է աշխատել վատ տեղեկացված եւ իմպուլսիվ պետության ղեկավարի հետ, որը քաղաքական փորձ չունի: Սենատորը գործող նախագահին այսպես է բնորոշել The Washington Post-ում հրապարակված հոդվածում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պետք է հարգենք միմյանց կամ նվազագույնը հարգենք փաստը, որ մենք միմյանց կարիքն ունենք: Եվ սա երբեք այսքան ճշմարիտ չի եղել, որքան հիմա, երբ Կոնգրեսը ստիպված է աշխատել մի նախագահի հետ, որը պետական հաստատություններում աշխատանքի փորձ չունի եւ, որպես կանոն, վատ է տեղեկացված»,- գրել է Մաքքեյնը:
Նրա խոսքով՝ Սպիտակ տան այժմյան տերը «իմպուլսիվ է լինում իր խոսքերում եւ գործողություններում»:
«Մենք պետք է հարգենք նրա իշխանությունն ու սահմանադրական պարտավորությունները: Մենք պետք է փոխգործակցենք նրա հետ այն ոլորտներում, որտեղ դա հնարավոր է, սակայն մենք նրա ենթակաները չենք: Մենք նրա առջեւ հաշվետու չենք, մենք հաշվետու ենք ամերիկացի ժողովրդի առջեւ»,- գրել է սենատորը:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը