Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Թոփ-լուրեր

նիկոլը Գեղամ Նազարյանի հարցին պատասխանելու փոխարեն բանաստեղծություն արտասանեց (Տեսանյութ)

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու ցայսօր չկա որևէ հանձնաժողով, որը կզբաղվի անհետ կորած, գերության մեջ գտնվող տղաների հարցերով:

«Ի՞նչն է պատճառը, որ այս ամիսների ընթացքում լուրջ մարմին չստեղծվեց անհետ կորածների խնդրով զբաղվելու համար, գուցե պատճառն այն է, որ այդ տղաների ծնողները խանգարում են, որ գունագեղ շոուներն ավելի շա՞տ լինեն,- ասաց պատգամավորը՝ հավելելով.- Մի՞թե այս իրավիճակում, երբ ունենք գերիներ, անհետ կորած տղաներ, Եռաբլուրում ունենք թարմ շիրիմներ, այս իրավիճակում մի՞թե ավելի ընդունելի ձև չկար Անկախության օրը նշելու, քան փայտով տղերքի ծնողների սիրտը փորփրելն էր գունագեղ շոուով: Միգուցե այդ հարցերով հանձնաժողով ստեղծեինք, 2 միլիոնն էլ հատկացնեինք, որ ավելի լա՞վ զբաղվեին»:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ վերջին ամիսներին ինքը տասնյակից ավելի հանդիպումներ է ունեցել անհետ կորածների հարազատների հետ, և, որ այդ հարցով զբաղվող մարմին կա. «Ես անհետ կորածների հարազատներին ասել եմ, որ ես ինքս եմ այդ հարցերը համակարգում, և մեր պետական մարմիններն ամենաբարձր մակարդակով զբաղվում են այդ հարցով, և բոլոր հնարավոր միջոցներն իրագործվում են»:

Անդրադառնալով «գունագեղ» միջոցառմանը՝ նա նախ ներողություն խնդրեց բոլոր այն մարդկանցից, ում զգացմունքները որևէ կերպ վիրավորել կամ խոցել է իր ձևակերպմամբ, ապա պարզաբանեց. «Բայց ես ասել եմ, որ մեր տրամադրությունը, ցավոք սրտի, տոնական չէ, բայց նաև կա այլ խնդիր՝ Հայաստանի Հանրապետությունը 30 տարեկան է, և եթե մենք այդ միջոցառումն անենք ՀՀ դրոշներով, իսկ պետական տոնը պետք է նշվի դրոշներով, տեսեք՝ մեր դրոշի գույները շատ վառ գույներ են:

Ես ուզում եմ ասել, որ նախատեսվող միջոցառման առանցքը հենց մեր նահատակների հիշատակի ընդգծումն է, և ուզում եմ ասել, որ նախատեսվում է, որ սեպտեմբերի 21-ին հայտարարվելու է ՀՀ-ի անկախության և Արցախյան երեք պատերազմներում և ընդհանրապես պատերազմից դուրս մարտական հերթապահության ընթացքում իրենց կյանքը զոհած մեր եղբայրների և քույրերի հիշատակը հավերժացնող մի մասշտաբային նախագծի մեկնարկի մասին, որի շուրջ մենք աշխատանքային քննարկումներ իրականացնում ենք արդեն շուրջ 6 ամիս:

Ներողություն խնդրելով նաև Ձեզնից՝ պիտի մի այսպիսի ցավալի փաստ արձանագրեմ. ՀՀ անկախության որևէ տոնակատարություն մենք չենք ունեցել 30 տարվա պատմության մեջ, երբ մենք չունենանք անհետ կորածներ, երբ մենք չունենանք թարմ շիրիմներ Եռաբլուրում (ես, ճիշտ է՝ հիմա չեմ ստուգել այդ փաստը, որպեսզի ասեմ, բայց մենք գիտենք, որ նաև հրադադարից հետո անընդհատ զինվորներ են զոհվել` ոչ միայն պատերազմական պայմաններում, այլև մարտական հերթապահության ընթացքում:

Իմ ասածի առանցքային փիլիսոփայությունն այն է, որ իմ ընկալմամբ՝ մեր բոլոր նահատակներն ընկել են, որ ՀՀ-ն ապրի»:

Գեղամ Նազարյանն արձագանքելով՝ շեշտեց, որ մասնավոր հանդիպումները միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքին չեն փոխարինում, և նորից հետաքրքրվեց, թե ո՞րն է այն մարմինը, որը զբաղվում է այդ հարցերով:

«Ինչ վերաբերում է էդ զոհված տղաներին, անկախությանը. իհարկե, անկախության օրը պետք է պարտադիր նշվի, բայց ոչ «գունագեղ» շոուով, մեր տղաները սիրում էին այս երկիրը, սիրում են այս երկիրը, զոհվել են այս երկրի համար ոչ թե նրա համար, որ իրենց հիշատակը ցինիզմով հարգեն, այլ, որ գոնե դրանից հետո սթափվենք ու փոխվենք:

Այդ տղերքին հանգիստ թողեք, այդ տղերքի հոգիները հիմա էլ վերևից մեզ են նայում, ու հետո մեր բոլորի դատավորներն են լինելու: Մի՛ օգտագործեք ո՛չ առաջին Արցախյան պատերազմի, ո՛չ երկրորդ, ո՛չ էս պատերազմի տղաների անունները. ուղղակի եկեք զբաղվենք այդ տղերքի, նրանց ծնողների հարցերով: Դեռ ուշ չէ. ամսի 21-ին դեռ օրեր կան, եկեք քարը փեշներիցդ թափեք, հայտարարեք, որ ամբողջովին փոխվում է ձևաչափը, հնչելու է գոնե միայն սիմֆոնիկ երաժշտություն, ու վերջ»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը:

«Ես ուզում եմ ասել, որ ի սկզբանե միջոցառումը նախատեսված է եղել հենց այս տրամաբանությամբ, և եթե ուշադրություն եք դարձրել, միջոցառումը երկու տող ունի՝ «Անկախ» և «Հայրենիքիս հետ»: «Հայրենիքիս հետ»-ը Հովհաննես Թումանյանի հայտնի բանաստեղծության վերնագիրն է, որը նա գրել է 1915 թվականին:

Ըստ էության, մեր այսօրվա մոտեցումը փորձ է հենց բանաստեղծության տրամաբանությունը դնել մեր այսօրվա տեսլականի հիմքում»,- պատասխանեց Փաշինյանը՝ իր խոսքն ավարտելով այդ բանաստեղծությունն ասմունքելով: