Ադրբեջանի նախկին արտգործնախարարը պահանջել է Մամեդյարովի հրաժարականը՝ բանակցային գործընթացը տապալելու համար
Ադրբեջանի նախկին արտգործնախարարը պահանջել է գործող արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հրաժարականը, գրում է minval.az-ը:
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը Facebook-ի իր էջում մեկնաբանել է պաշտոնական Մոսկվայի արձագանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջերս արած հայտարարությանը, որում ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ «այդ հայտարարությունները նոր չեն»:
«Տարբեր մեկնաբանություններ եմ կարդում, և չեմ դադարում զարմանալ: Ինչպե՞ս թե նոր չեն: Վերջին ամիսներին չէ՞ին խոսում Լավրովի ծրագրի մասին որպես ծրագիր, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի միաժամանակ լուծման հետ հինգ շրջանների ազատագրում նախատեսող ծրագրի մասին: Իսկ Հոգլանդի հայտարարությունում դրանք յոթն են՝ առանց Լաչինի միջանցքի, ինչից հետո միայն սկսվում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի քննարկումը»,- ասել է նա՝ հարցնելով, թե ինչու են բոլորը պնդում, որ ամերիկյան և «լավրովյան» դիրքորոշումների միջև տարբերություն չկա:
«Մեզ հիմարի տե՞ղ են դնում, որոնք չեն կարող մինչև յոթը հաշվել: Գուցե նախարար Է. Մամեդյարովը մեզ ճշմարտությունն ասի, թե ինչ առաջարկ է բանակցային սեղանին դրված, և ինչ է նա քննարկելու Է. Նալբանդյանի հետ Նյու Յորքում»,- գրել է նա:
«Վերադառնալով Մամեդյարովի լռությանը՝ ցանկանում եմ ասել, որ այս անգամ գրասենյակում փակված մնալ նրան չի հաջողվի: Ես չեմ բացառում, որ բանակցային գործընթացի վիճակի վերաբերյալ մտահոգ քաղաքացիներն իրենց սահմանադրական իրավունքների շրջանակում և իշխանությունների թույլտվությամբ ԱԳՆ-ի շենքի առաջ պիկետով կպահանջեն հաշվետվություն ներկայացնել արված աշխատանքի մասին»,- հավելել է նա՝ առաջարկելով օրենքի շրջանակում պահանջել «բանակցային գործընթացը տապալած» Մամեդյարովի հրաժարականը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը