ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ հարաբերություններում «անհատական բրեյք դանս» է կատարում. Լավրով
Մոսկվայում Վաշինգտոնի հետ վեճ չեն փնտրում, բաց են կառուցողական փոխգործակցության համար, բայց ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ հարաբերություններում «անհատական բրեյք դանս» է կատարում: Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք միշտ բարեկամաբար ենք տրամադրված եղել ամերիկացի ժողովրդի հանդեպ, կառուցողական փոխգործակցության համար հիմա նույնպես բաց ենք այնտեղ, որտեղ դա համապատասխանում է ռուսական շահերին, եւ անկեղծորեն ուզում ենք, որպեսզի երկկողմ քաղաքական մթնոլորտը կարգավորվի»,- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում ունեցած ելույթում ասել է Լավրովը:
«Բայց, ինչպես գիտեք, տանգոյի համար երկուսն են հարկավոր, իսկ առայժմ, իմ կարծիքով, մեր գործընկերներն անհատական բրեյք դանս են կատարում»,- հավելել է նա:
Նախարարի կարծիքով՝ ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների փակումը հիվանդագին նոպա է հիշեցնում:
Օգոստոսի 31-ին հայտարարվեց, որ ԱՄՆ-ն որոշում է կայացրել փակել Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի հյուպատոսությունը, եւս երկու հյուպատոսարան էլ՝ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է