Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ մտադիր չէ քաղաքականությամբ զբաղվել
Հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հայտարարել է նախագահի վարչակազմից անկախ լինելու մասին՝ ի պատասխան «Վեդեմոստի»-ի հրապարակման, որի համաձայն՝ 2018 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում նա Վլադիմիր Պուտինի «կատարյալ» հակառակորդը կլիներ։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում։
Սոբչակը գրել է, որ չի պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ, սակայն կշարունակի հետեւել իրադրությանը։ «Ես անկախ մարդ եմ եւ քաղաքականության ու նման դժոխքի մեջ ինձ երբեք չեք տեսնի, ինչով շատ եմ հպարտանում։ Չգիտեմ, թե բարձր գրասենյակներում ով եւ ում է քննարկում, սակայն մեր քաղաքական լանդշաֆտին վաղուց եմ հետեւում»,- գրել է Սոբչակը։
Ավելի վաղ «Վեդոմոստի» պարբերականը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Կրեմլում 2018 թվականին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում Պուտինի մրցակցի դերում 5-7 կանանց թեկնածություն է քննարկվում, որոնցից երեքն «Արդար Ռուսաստան»-ից են՝ Ռուսաստանի կանանց սոցիալ-դեմոկրատական միության նախագահ Նատալյա Վելիկայան, Ազգային ծնողական կոմիտեի առաջնորդ Իրինա Վոլինեցը եւ կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ Իրինա Պետելյաեւան։
Վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներից մեկի խոսքով՝ կատարյալ տարբերակ է նաեւ Քսենիա Սոբչակը։ Նա ներկայացնում է ժամանակակից երիտասարդ կնոջ կերպարը, որը կցանկանար հայտնվել քաղաքականության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է