Ռոբերտ Քոչարյանի անունը հանցագործությունների հետ կապողները վաղուց սուտասանի համբավ ունեն. Բագրատ Միկոյան
Նախօրեին Արամ Զավենի Զարգսյանն իր հերթական հարցազրույցի ժամանակ նորից խոսում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին՝ ակնարկելով ինչ-որ նոր հետաքննության մասին: Այս մասին Yerevan.Today-ը մեկնաբանություն է խնդրել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանից:
- Երեկ մի հարցազրույցում Արամ Զավենի Զարգսյանը ակնարկում էր ինչ-որ հանցագործությունների մասին, որոնց մասին իբր հետաքննությունը փորձում է տեղեկություններ ստանալ Աղվան Հովսեփյանի գործով և ակնարկում էր , որ իբր թե Ռոբերտ Քոչարյանն էլ կապ ունի դրա հետ: Կխնդրենք Ձեր գնահատականը այս հայտարարության մասին:
«Արդեն շուրջ 25 տարի է, ինչ մի քանի անձնավորություն փորձում են տարատեսակ հանցագործություններ կապել Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։ Բոլոր այդ փորձերը անփառունակ ավարտ են ունենում, դրանց հեղինակներն էլ արդեն վաղուց կորած սուտասանների համբավ ունեն մեր հասարակության մեջ։ Նրանց շարքում է նաև ձեր հիշատակած անձը, աղետի գոտին թալանելով հարստացած ու հակաբեղմնավորիչ ածականով հասարակությանը հայտնի մեկ այլ անձ, ևս մեկ-երկու հոգի։
Այսօր դժվար է գնահատել վնասի չափը, որ սրանք հասցրել են մեր ներազգային համերաշխությանը, մեր պետության հեղինակությանը։ Ու ցավոք, շարունակում են վնասել»,-ասաց նա։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը