Արցախը մշտապես զգացել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու աջակցությունը. Արցախի ԱԳ նախարարը՝ Գարեգին Բ-ին
Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց նախարարին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող միջազգային համաժողովին իր մասնակցությունը բերելու համար, որով հնարավորություն է ընձեռնվում ժողովականներին համապարփակ ներկայացնելու Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերները և հիմնախնդիրը։ Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց նախարարին, որ այս շրջանում Քույր Եկեղեցիների ներկայացուցիչները ևս համապատասխան աշխատանքներ են իրականացրել միջազգային ատյաններում բարձրաձայնելու Ադրբեջանի ոտնձգություններն Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ։
Հանդիպմանը Նորին Սրբությունը նշեց նաև, որ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարին և Եվրոպական եկեղեցիների համաժողովի նախագահին տեղեկացվել է Մայր Աթոռի կողմից Արցախի հոգևոր-մշակութային արժեքների պահպանման գործում իրականացվող աշխատանքների մասին։ Նախարար պարոն Դավիթ Բաբայանն իր խոսքում ընդգծեց, որ Արցախը մշտապես զգացել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու աջակցությունը և մեծապես կարևորել ու գնահատել այն։ Վերջինս նաև ընդգծեց նման համաժողովների կազմակերպման կարևորությունը, որոնց միջոցով հնարավոր է Արցախն առավել ճանաչելի դարձնել միջազգային տարբեր հարթակներում։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը