Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Թոփ-լուրեր

Գունագեղ միջոցառումը ոչ թե սպիի բուժում է, այլ վերքին աղ լցնել է. քաղաքացիները՝ սեպտեմբերի 21-ի միջոցառումների մասին

Երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ անկախության 30-ամյակը կնշվի մասշտաբային ու գունագեղ տոնակատարությամբ:

«Այս տարի ՀՀ անկախության 30-ամյակն է, և մեզ հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց մենք որոշում ենք կայացրել, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի: Եվ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, և այդ տոնակատարությունը, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Հանրության զգալի մասը Փաշինյանի հայտարարությունը ոչ միանշանակ ընդունեց: Հատկապես սոցիալական ցանցում հայտնվեցին տարատեսակ մեկնաբանություններ, այդ թվում՝ նաև քննադատություն կառավարության կայացրած որոշման վերաբերյալ: Իսկ զոհերի ծնողներից շատերը ֆլեշմոբի ձևով նշում էին, որ տղաների հիշատակը հարգելու բավական սխալ տարբերակ է ընտրել կառավարությունը:

168.am-ի նկարահանող խումբն այսօր Արաբկիր վարչական շրջանում անցկացրած հարցման ընթացքում փորձեց լսել քաղաքացիների դիրքորոշումը Փաշինյանի հայտարարության, նահատակների հիշատակին գունագեղ տոնակատարություն իրականացնելու վերաբերյալ: Պետք է ընդգծել, որ հարցման ընթացքում մեզ հանդիպած քաղաքացիների ընդամենը 10%-ը պատրաստակամություն հայտնեց պատասխանել մեր հարցերին: Մյուսները կա՛մ ուշանում էին, կա՛մ շտապում, կա՛մ պարզապես խուսափում էին խոսել տեսախցիկի առաջ:

Հարցմանը պատասխանած քաղաքացիների մի մասը ողջունում էր Փաշինյանի հայտարարությունը, պատրաստակամություն էր հայտնում սեպտեմբերի 21-ին լինել Հանրապետության հրապարակում, մյուսներն այն համարում էին «վերքի վրա աղ լցնել»:

Հարցին, թե ինչպես են վերաբերվում սեպտեմբերի 21-ին նաև Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին նվիրված միջոցառում անցկացնելու կառավարության որոշմանը և գունագեղ տոնակատարությամբ անցկացնելու Փաշինյանի հայտարարությանը, քաղաքացիներն այսպես էին արձագանքում.

«Չեմ կարող պատասխանել, չգիտեմ՝ ինչ պատասխանեմ, ճիշտն ասած»:

«Ի՞նչ ասեմ, չեմ կարող այդ հարցին պատասխանել: Ղեկավարությունը ոնց հարմար է գտնում, տենց էլ անում է, ժողովուրդն ինչ պետք ա ասի… Ես չեմ կարում, որ նենց ճոխ տոնահանդես կլինի, երևի ինչ-որ… ժողովրդին հուսահատությունից հանելու համար պետք ա ինչ-որ մի բան կազմակերպեն՝ վշտից դուրս բերելու համար»:

«Ես կհամարեի դա ճիշտ՝ զոհերի համար»:

«Գիտեք՝ ինչ ասեմ: Եթե չեն անում ինչ-որ մի տոնակատարություն, ասում են՝ «վայ, չարեցին, և այլն», անում են՝ բողոքում են՝ «հիմա սուգ ա, ինչի եք անում»: Երկընտրանքի մեջ են մարդկանց գցել: Համենայն դեպս, ես շատ եմ ցավում զոհված երեխաների համար, շատ, շատ եմ ցավում, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին: Եթե ասեմ՝ թող անեն, նրանց ծնողները… եթե ասեմ՝ մի արեք, ինչ, կյանքը շարունակվում է: Բայց չգիտեմ»:

«Շատ վատ եմ վերաբերվում»:

«Մեզ դա պետք ա: Թե տխրության տերն ենք, ուրեմն ժողովուրդը պիտի մի քիչ էլ իրեն ուրախ ձևավորի, որ կարողանա էս բոլորին դիմակայել… Բացասաբար չարժի մտածել, որովհետև մեր զոհերի արժեքն ենք ցածրացնելու: Ինչի՞ համար պիտի զոհերի մասին վատ բան մտածենք: Մենք պիտի ավելի բարձրացնենք դրանով: Ոչ թե մենք գնում ենք ուրախության, ուրախանալու, հրճվելու»:

«Ի՞նչ գունագեղ տոնախմբություն: Բնական է՝ անկախության օրն է, բայց ո՛չ տոնախմբություն, ո՛չ գունագեղ: Զոհերի հիշատակին այնքան հարցեր ունենք լուծելու, որ տոնախմբության ժամանակը չի: Հիմա ի՞նչ տոնախմբություն: Շուշին, Հադրութը, գերիները ու… տոնախմբությո՞ւն»:

«Զոհերի հիշատակը կարելի է ոչ թե տոնախմբությամբ նշել, մենք միշտ էլ իրենց հիշում ենք, իրենք մեր հոգում են, մեր սրտում են: Բայց չեմ պատկերացնում՝ դա ինչպես կարելի է հրավառությամբ նշել: Ես գտնում եմ, որ դա սխալ է»:

«Ճիշտ ա ասել Փաշինյանը, լրիվ համամիտ եմ իր հետ»:

«Ընդհանրապես տոնը կնշանակի՝ ժողովուրդը, մեծամասնությունը ուրախ է, ինչ-որ առիթ ունի: Մենք ոչ մի առիթ չունենք: Անկախության տոնը մենք վաղուց սահմանները մկրատով կտրելով, ուրիշներին նվիրելով ենք նշում: Եթե այդ նշումը կա, այս նշումն անիմաստ է»:

«Անպայման, անպայման պետք է բոլորը գնան»:

«Դրական եմ վերաբերվում»:

«Ես գտնում եմ, որ դրա ժամանակը չի, որովհետև այդ վերքը, որը կա, դեռ չի սպիացել: Ու գունագեղ միջոցառումը ոչ թե սպիի բուժում է, այլ վերքի վրա աղ լցնել է»:

«Շատ ճիշտ է»,- ասաց մի քաղաքացի, ապա հարցին, թե արդյո՞ք լինելու է այդ օրը հրապարակում, արձագանքեց՝ «Այո, այո»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում