ՌԴ-ում սեպտեմբերի 1-ին պատրաստվող ահաբեկչություն է կանխվել
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը սեպտեմբերի 1-ին պատրաստվող ահաբեկչություն է կանխել: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ծառայության հանրային կապերի կենտրոնը:
Մոսկվայի շրջանում ձերբակալվել է ծագումով Կենտրոնական Ասիայից երկու անձ, նրանք ահաբեկչություններ էին պատրաստում սեպտեմբերի 1-ին:
Ինչպես նշել են հատուկ ծառայությունում, ձերբակալվածներից մեկն «Իսլամական պետություն» խմբավորման անդամ է: Նա պատրաստվում էր հարձակումներ իրականացնել սառը զենքով: Մյուս ձերբակալվածը ցանկանում էր պայթեցնել իրեն: Նրա բնակության վայրում հայտնաբերվել է ինքնաշեն ռումբ և դրա պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներ:
Օգոստոսի 14-ին ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր ահաբեկչական խմբի անդամների ձերբակալության մասին, որը պատրաստվում էր պայթյուններ իրականացնել մայրաքաղաքի տրանսպորտում և առևտրի կենտրոններում: Խմբի կազմի մեջ էին մտնում երկու մահապարտ ահաբեկիչ, պայթուցիկ սարքերի պատրաստման մասնագետ և ԻՊ-ի անդամ, որը ղեկավարում էր նրանց գործունեությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է