Forbes-ը նշել է դարի ամենաազդեցիկ ռուսաստանցիների անունները
Forbes ամսագիրը 100 ռուսաստանցիների ցանկն է կազմել, որոնք առավելապես մեծ ազդեցություն են ունեցել պատմության վրա 1917-2017 թվականներին, գրում է Gazeta-ն:
Պատմության մեջ առանցքային դեր ունեցած 100 ռուսաստանցիների թվում են Յուրի Գագարինը, Միխայիլ Գորբաչովը, Վլադիմիր Պուտինը, Ալլա Պուգաչովան, Լեոնիդ Բրեժնեւը եւ Իոսիֆ Ստալինը:
21 ժամանակակիցների ցանկում, որոնց թվում է նաեւ բալետի աստղ Միխայիլ Բարիշնիկովը, ներառվել են նաեւ ֆիզիկոս Ժորես Ալֆերովը, «ВКонтакте»-ի եւ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը, ռեժիսոր Նիկիտա Միխալկովը, մաթեմատիկոս Գրիգորի Պերելմանը, ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը եւ այլք: Նշվում է, որ նրանցից ամենաերիտասարդը Ethereum կրիպտոարժույթ ստեղծած Վիտալիկ Բուտերինն է՝ 23 տարեկան:
Ցանկը կազմել են տարբեր ոլորտների փորձագետներ, իսկ ժողովրդական քվեարկության արդյունքում առաջատար են դարձել Յուրի Գագարինը, Իոսիֆ Ստալինն ու Վլադիմիր Պուտինը:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը