Կիեւը ԵՄ-ից բացատրություն է պահանջել Յունկերի խոսքերի համար
Եվրամիությունում Ուկրաինայի ներկայացուցիչ Նիկոլայ Տոչիցկին դիմել է Եվրահանձնաժողովին՝ բացատրություն պահանջելով ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի խոսքերի համար, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
Յունկերը հայտարարել է, որ այս պահին Ուկրաինան կապ չունի ո՛չ Եվրամիության, ո՛չ ՆԱՏՕ-ի հետ։
Տոչիցկին հայտարարել է, որ Եվրահանձնաժողովին խնդրել է ուկրաինական կողմին բացատրություն ներկայացնել Յունկերի խոսքերի համար։ Նա նաեւ հիշեցրել է Պյոտր Պորոշենկոյի հայտարարություններն Ուկրաինայի՝ եվրոպական եւ եվրատլանտյան դաշինքի ուղին բռնելու մասին։
Տոչիցկին նշել է, որ Եվրահանձնաժողովում իր գործընկերներին մտահոգություն է հայտնել, քանի որ, նրա կարծիքով, Յունկերի խոսքերը լայնորեն օգտագործվել են լրատվամիջոցներում՝ «Ուկրաինայի եւ մեր եվրաինտեգրման ուղին վարկաբեկելու նպատակով»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է