Ջալալ Հարությունյանը հրամայել է՝ «հանկարծ չկրակել, մերոնք են», պարզվել է՝ հայկական համազգեստով թշնամիներն էին
Երբ դիվիզիոնի հրամանատարը տեսել էր թշնամու տեղաշարժը, զեկուցել էր ԱՀ ՊԲ հրետանու պետին, որ ունենք մեծաթիվ քանակությամբ անձանց տեղաշարժ ու քանի որ չի տիրապետում, թե դիմացը հայեր են, թե թշնամին, նրանք չգիտեին էլ որն է առաջնագիծը, որևէ մեկը պատկերացում չուներ, անորոշ տեղանքում ստացել են ինչ-որ նշանակետ, իսկ Բաղդասարյանը զեկուցել է Ջաջալ Հարությունյանին և վերջինս ասել է, որ հայեր են, հանկարծ չկրակեն: Հետագայում պարզվել է, որ մոտեցողները 250 հոգանոց թշնամական ստորաբաժանում է եղել, որոնց կեսը՝ հայկական համազգեստով: Պատմեց ՊԲ սպա Գևորգ Գևորգյանի փաստաբան Գոռ Գևորգյանը։
Փաստաբանը նշեց, որ հիմա Ջալալ Հարությունյանը այլ կերպ է մեկնաբանում․
«Ջալալ Հարությունյանն ասում է «ես էդտեղ չունեի ԱԹՍ-ներ, չունեի կամեռաներ, ես չէի կարող պատասխան տալ՝ մերոնք են, թե՞ չէ։ Ես դրա համար ասել եմ՝ կարող ա մերոնք են, կարող ա՝ չէ, զգույշ կլինեք, որ մերոնց չկրակեք»,- ներկայացրեց պաշտպանը։
Նա նկատեց, որ 10 րոպեում տրվել են իրար հակասող 5 տարբեր հրամաններ՝ ստեղծելով անորոշ վիճակ։

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են