Արդյո՞ք իրանական բեռնատարներն են Ադրբեջանի խորամանկության թիրախը Գորիս-Կապան ճանապարհին
Օգոստոսի 26-ի գիշերն ադրբեջանական կողմը դիմեց հերթական լկտի սադրանքին եւ Գորիս-Կապան հատվածում փակեց Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի մի քանի հատված: Թե ինչպես, ինչու եւ ինչի հիման վրա ընդհանրապես ադրբեջանցի զինվորականները հասան այդ ճանապարհին, առանձին հոդվածի թեմա է: NEWS.am-ը բազմիցս անդրադարձել է այս նուրբ թեմային :
Մի քանի օր փակ պահելով Գորիս-Կապան ճանապարհը եւ շրջափակման մեջ պահելով մի քանի հայկական գյուղ՝ ադրբեջանցի զինվորականները «մեծահոգաբար» ապաշրջափակեցին ճանապարհը, սակայն՝ վերապահումով: Էությունը, ըստ լրատվամիջոցների, կայանում է նրանում, որ հայկական տրանսպորտին թույլատրվում է երթեւեկել մինչեւ այլընտրանքային ճանապարհի կառուցումը:
Միեւնույն ժամանակ, փոխվեց արագության ռեժիմը ճանապարհի վրա: Եթե նախկինում Հայաստանի ԱԱԾ-ն կոչ էր անում շրջանցել վտանգավոր հատվածներն առավելագույն արագությամբ եւ կանգ չառնել, ապա այժմ, կրկին գրում են ԶԼՄ-ները, ադրբեջանցի զինվորականները բետոնե բլոկներ են տեղադրել իրենց դիրքերի տարածքում, ավտոմեքենաները ստիպված են դանդաղեցնել ընթացքը, ինչը հնարավորություն է տալիս նույնականացնել տրանսպորտը եւ նույնիսկ ուղեւորներին, ինչպես նաեւ՝ պատկերացում կազմել փոխադրվող բեռի մասին:
Հիշեցնենք, որ խոսքը Հայաստանն Իրանին կամ Իրանը Հայաստանին կապող ճանապարհի մասին է` կախված նրանից՝ կախված նրանից, թե որ տեսանկյունից է հարցը դիտարկվում: Ադրբեջանի լկտի գործողությունների հայտարարագրված նպատակը հստակ է՝ հնարավորինս փչացնել իշխանությունների եւ Հայաստանի բնակչության կյանքը: Այս մտադրությունը մակերեսի վրա է: Բայց այս ցանկությունը չէ, որ ուղղորդում է Բաքվի գործողությունները: Ճանապարհի վրա գոնե ինչ-որ վերահսկողություն սահմանելով ՝ ադրբեջանական կողմի համար հասանելի է դառնում իրանական բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվությունը: Պատահական չէ, որ Ադրբեջանը, ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո, մեղադրանքներ է հնչեցնում Իրանի հասցեին, թե իբր Լեռնային Ղարաբաղի տարածքում իրանական բեռնատարներ են նկատվել: Եւ հիմա էլ ադրբեջանական լրատվամիջոցները շահարկում են այս թեման: Իրականում այս մեղադրանքները բանի պետք չեն: Իսկ ահա Իրանի կողմից փոխադրվող ապրանքների նկատմամբ Ադրբեջանի աճող հետաքրքրությունը տարօրինակ է թվում: Հնարավոր է՝ հետաքրքրությունը թելադրված է Թուրքիայի հետ եղբայրական հարաբերություններով, որը երկրորդ պետությունն է ՆԱՏՕ-ում եւ Միացյալ Նահանգների սերտ գործընկերը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը