Գերմանիայում հասարակաց տների գնահատման նոր համակարգ կներդնեն՝ որակի բարձրացման նպատակով
Սեքսուալ ծառայությունների մատուցման դաշնային միավորումը մտադիր է գերմանական հասարակաց տների գնահատման նոր համակարգ ներդնել՝ նպատակ ունենալով բարձրացնել դրանց որակը: Այս մասին Sputnik Deutschland-ի հետ զրույցում ասել է կազմակերպության հիմնադիր Շտեֆանի Կլեեն:
«Որակի գնահատման համակարգ կա բազմաթիվ ոլորտներում: Ձեզ ծանոթ է, օրինակ, հյուրանոցային ոլորտի «աստղերի» համակարգը: Սա նույն բանն է, պարզապես այլ բնագավառում»,- ասել է Կլեեն:
Նրա խոսքով՝ նոր համակարգը սեքս-արդյունաբերությունում աշխատող կանանց կօգնի «լուրջ գործատուներին տարբերել անլուրջներից»:
Միավորումը հարցաշար է պատրաստել, որի հիման վրա էլ որակի գնահատական է տրվում: Հասարակաց տներում ստուգում են հիգիենիկ ստանդարտների ապահովումը, աշխատող կանանց եւ հաճախորդների համար առանձին զուգարանների առկայությունը, 2017 թվականի հուլիսի 1-ին ընդունված մարմնավաճառների պաշտպանության մասին նոր օրենքի նվազագույն չափանիշներին համապատասխանությունը:
Թագի տեսքով որակի առաջին գնահատականը կազմակերպությունը տրամադրել է բավարական Ռոզենհայմեում գործող Herz Ass հաստատությանը, օգոստոսի 24-ին: Առավելագույնը հաստատությունները կարող են վեց թագ ստանալ, եթե այնտեղ կան ջակուզի, բարձրակարգ սարքավորումներ, իսկ այցելուներին ուտեստներ եւ ըմպելիք են առաջարկում:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը