ՌԴ Առաջին ալիքի լրագրողին վտարել են Ուկրաինայից
Ռուսաստանի Առաջին ալիքի լրագրող Աննա Կուրբատովային վտարել են Ուկրաինայից: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Ելենա Գիտլյանսկայան:
Նա հաղորդել է, որ լրագրողուհին հատել է ռուս-ուկրաինական սահմանը, և նրան 3 տարով արգելվել արգելվել է մուտք գործել Ուկրաինա: Վերջինիս խոսքով՝ արտաքսելու որոշումը կայացվել է Կուրբատովայի գործունեության պատճառով, ինչը «վնասում էր Ուկրաինայի ազգային շահերին»:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Կուրբատովային առևանգել են Կիևում: Ավելի ուշ հաղորդագրություն հայտնվեց, որ նրան ձերբակալել են Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները:
Նշվում է, որ վերջին օրերին Կուրբատովան ռեպորտաժներ է պատրաստել Ուկրաինայում լրագրողների նկատմամբ հետապնդումների, ինչպես նաև երկրում տիրող իրավիճակի մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է