Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Կա պայմանավորվածություն, դարակում դրված փաստաթուղթ՝ ընդդեմ Հայաստանի տարածքային ամբողջականության. Թադևոս Ավետիսյան

Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը ոչ թե հանգուցալուծվել է, այլ՝ թևակոխել շատ ավելի վտանգավոր փուլ, երբ վերարտադրված իշխանությունը, օրենքներն ու Սահմանադրությունը ոտնահարելով, լուծում է ընդամենը սեփական իշխանության երկարաձգման հարցը՝ ի հաշիվ Հայաստանի Հանրապետության պետական շահերի։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

«Վտանգավոր իրավիճակ է ստեղծվել։ Իմ համոզմամբ՝ կա ծրագիր, որը համաձայնեցված կյանքի է կոչվում այս իշխանության ակտիվ մասնակցությամբ՝ խաղաղության քողի ներքո։ Այդ կեղծ խաղաղության քարոզը, որը հիմա իշխանությունը տանում է, ընդամենը քողարկում է այն պայմանավորվածությունները, որոնք կյանքի են կոչում։ Ակնհայտ է, որ հայկական կողմը դարձել է վտանգավորության աստիճանի հանդուրժող թշնամական գործողությունների նկատմամբ։ Թշնամին երբ ուզում՝ ճանապարհ է փակում ու բացում, իսկ դա գալիս է նրանից, որ իշխանությունը չի ցանկանում տալ համարժեք պատասխան, և արդյունքում ստացվում է, որ մենք հանդուրժում ենք անհանդուրժելին։ Մենք, որպես պետություն, շարունակում ենք զիջել մեր ազգային շահերը մեր թշնամուն»,- ասաց Ավետիսյանը։

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ մեր ազգային շահերը թշնամուն զիջելու մասին են վկայում գործադիրի ղեկավարի հնչեցրած հայկական համայնքների ադրբեջաներեն անվանումները, այն համայնքների, որոնք այսօր ադրբեջանական զորքերի շրջապատման տակ են: Դա շատ նման է «Շուշին դժգույն և դժբախտ քաղաք է» ձևակերպմանը։

«Այսպիսով իշխանությունը գնում է դեպի հաջորդ կապիտուլյացիային։ Հայկական շահերի զիջումը կատարվում է հետևյալ բանաձևի ներքո՝ պահել իշխանությունն ամեն գնով։ Կա դարակում փաստաթուղթ։ Իհա՛րկե, իշխանությունը տարբեր հարցերով մերժում է դարակում դրված փաստաթղթի առկայությունը, բայց չէ՞ որ նախկինում էլ ասում էր, թե Արցախի հարցով որոշումը կայացնելու են հրապարակում ժողովրդի հետ քննարկումից հետ, բայց արեց հակառակ բանը, հետևապես՝ ինչպե՞ս հավատալ, երբ ասում են, որ դարակում փաստաթուղթ չկա։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի օրակարգն են առաջ մղում։ Այդ խաղաղության օրակարգ ասվածը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հավասարը հավասարի պես կնստենք սեղանի շուրջ, բայց հիմա դա չկա, իսկ այս պայմաններում դրան գնալը նշանակում է հետևյալը՝ տանք մեր ազգային և պետական շահը՝ հանուն մեր կյանքի իրավունքի իրացման։ Համոզված ասում եմ՝ կան պայմանավորվածություններ, որոնք ինտենսիվորեն կյանքի են կոչվում ոչ միայն Հայաստանի տարածքների, այլ նաև մեր ազգային շահերի հաշվին»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ հայկական շահի դեմ պլանավորված քայլերի մասին է վկայում նաև Նիկոլ Փաշինյանի կողմից Թուրքիայից ստացված դրական ազդակների մասին ասվածին ի պատասխան դրական ազդակներով պատասխանելուն միտված հայտարարությունը։

Նշենք, որ Էրդողանը, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, նշել է. «Մեր տարածաշրջանում նոր, կառուցողական մոտեցումների կարիք կա: Չնայած կարծիքների և ակնկալիքների տարբերություններ կան, բայց վստահության հիման վրա բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու անկեղծ ջանքերի գործադրումը պատասխանատու մոտեցում կլինի` հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա»:

Ըստ Թադևոսյանի՝ Էրդողանի մատնանշած տարածքային ամբողջականությունն է, որ հայկական շահի դեմ է, որովհետև երբ Էրդողանը խոսում է պետությունների տարածքային ամբողջականության ճանաչման մասին, նկատի ունի Արցախը՝ Ադրբեջանի կազմում։

«Հիմա դա՞ է դրական ազդակը։ Ամեն գնով առաջարկում են խաղաղություն, իսկ դա տանելու է մեզ բնաջնջման։ Այո՛, որևէ մեկը չի ասում, որ մենք հարատև պետք է պատերազմենք մեր հակառակորդների հետ, բայց չի՛ կարելի գնալ այդ խաղաղության, երբ չգիտես, թե ինչ է թաքնված դրա հետևում։

Տարածքային ամբողջականության ճանաչման մասին խոսելով՝ Թուրքիան առաջ է տանում Ադրբեջանի շահը, այստեղ հայկական շահն առկա չէ։ Իհարկե, ասում են, որ դրանից հետո լինելու է տնտեսական աճ, բայց եթե տնտեսական աճը լինելու է նավթադոլարների հաշվին, ապա մենք կարճ ժամանակ անց դառնալու ենք մեր թշնամու տնտեսական համակարգի կցորդը, ինչին արագ տեմպերով գնում է իշխանությունը։ Ընտրություններից հետո այս հարցում իշխանության քայլերի մեջ ինտենսիվություն է նկատվում, և շատ բաներ հիմա բացահայտ են ասում։ Օրինակ՝ նայեք նրանց բերած Կառավարության ծրագրին՝ կարմիր թելով անցնում է մեզ պարտադրված խաղաղության թեզը, որի դեպքում հայն ընդամենը պետք է չարքաշ կյանքով գոյատևի»,- ասաց Ավետիսյանը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակում ընդդիմությունը գործի է դնելու խորհրդարանի ընձեռած բոլոր գործիքները՝ իր թիրախում ունենալով մեկ նպատակ՝ իշխանության հեռացումը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ այս հարցում խորհրդարանական ընդդիմությունը դիտարկում է նաև արտախորհրդարանական ընդդիմության հետ ակտիվ համագործակցությունը, որովհետև փողոցի պայքարը պետք է համադրվի խորհրդարանական ընդդիմության աշխատանքի հետ, ինչն էլ ինչ-որ պահի տալու է իր արդյունքը։

Հարցազրույցի մանամասները՝ տեսանյութում