Թուրքիան կարող է արգելել հայկական օդանավերի թռիչքն իր օդային տարածքով, իսկ Հայաստանը` չի կարող. Հակոբ Ճաղարյան
Թուրքիան ունի հիմնավորում, որով արգելում է հայկական օդանավերի թռչել իր օդային տարածքով, իսկ Հայաստանը չի կարող արգելել Թուրքիայի օգտագործել մեր օդային տարածքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանը:
«Թուրքիան միշտ էլ Հայաստանի օդային տարածն օգտագործել է, այստեղ արտառոց ոչինչ չկա: Բոլոր երկրները, որոնք քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամ են, իրենք ստորագրել են համաձայնագիր, որ իրենք մեկը մյուսին չեն խոչընդոտելու իրենց օդային տարածքով թռնելու: Պատերազմական իրավիճակներում ինչ-որ այդպիսի բացառություններ լինում են: Հիմա Հայաստանը որեւէ միջազգային կարգավորման վրա կարո՞ղ է հղում անի` թուրքերին չթողնելու մեր օդային տարածը օգտագործեն եւ մյուս կողմից հայկական օդանավերը միշտ օգտագործել են Թուրքիայի օդային տարածքը: Հիմա որ սեպտեմբերից թուրքերն արգելել են դա ունի իր հիմնավորումները` Հայաստանի ավիացիոն իշխանությունները ընդգրկվել են Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության սեւ ցուցակում, այդ պատճառով արգելվում է մուտք գործել ինչպես Եվրոպայի, այնպես էլ Թուրքիայի, Իսրայելի օդային տարածք: Իսկ Հայաստանը չի կարող արգելի Թուրքիային օգտագործել իր օդային տարածքը»,- ասաց նա:
Հակոբ Ճաղարյանը նշեց, որ հայկական օդանավերի թռիչքները դեպի Բեյրութ, Թել-Ավիվ դեպի Եվրոպա կատարվում էր Թուրքիայի տարածքով եւ Թուրքիան թույլատրել է, սակայն հիմա իրավիճակն այն է, որ Թուրքիան ունի հիմնավորում կարող է արգելել, իսկ Հայաստանը` չի կարող:
Նշենք, որ երեկվանից համացանցում ինֆորմացիա է տարածվում, որ Թուրքիայի օդանավը Ադրբեջան է մեկնել Հայաստանի օդային տարածքով, այնինչ մինչ այս Վրաստանի օդային տարածքով էին տեղի ունենում այս թռիչքները: Այնինչ, իրականում Թուրքիան եւ Հայաստանը օգտագործել են միմյանց օդային տարածքները:

















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ՝ լսելու նրանց հարցերն ու առաջարկները