Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

«Մեր չորս կողմը թուրք է, մեր ձեռքն էլ` մենակ կոպալներ». ի՞նչ են պատմում Որոտանի բնակիչները (տեսանյութ)

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է Սյունիքի Որոտան գյուղում այն ժամանակ, երբ ադրբեջանցիները դեռ ճանապարհը չէին բացել։ Հիմա ճանապարհի 2 կողմում զիգզագաձև տեղադրված են բետոնե բլոկներ, որոնց հարևանությամբ տեղակայվել են նաև ռուսական սահմանապահ ուժերի հենակետեր։ Սյունիքի Որոտան գյուղը երկրորդ օրն է, ինչ շրջափակված է ադրբեջանցի զինծառայողների կողմից։

«Շորերով ենք քնում–զարթնում, զարթնելուց հետո էլ բոլոր պատուհաններից նայում, նոր դուրս գալիս»,–Sputnik Արմենիայի նկարահանող խմբի հետ զրույցում պատմում է Որոտանի բնակիչ Արմինե Գրիգորյանը։ Որոտանից տարրական հնարավորություն չկա Գորիս գնալու, իրեր գնելու։

«Գյուղում ահավոր վիճակ ա, ժողովուրդը երկու սարի արանքում։ Երեկ կարդում էի Facebook-ում մարդիկ Երևանից գրում էին` իբր սուտ ա, Որոտանի ճանապարհը փակ չի։ Էն ժամանակ էլ ասում էին՝ Շուշին հանձնել են, էլի մարդիկ ասում էին` սուտ ա, վերջում` ի՞նչ պարզվեց։

Չի կարելի էլի սուտ խոսել։ 50-70 զինված ադրբեջանցի կանգնած փակել են ճանապարհը։ Հաց հազիվ ա հասնում։ Եկեք դուք մեր տեղը ապրեք, մենք գանք Երևանում ապրենք»,–ասում է Գրիգորյանը։ Որոտանից այժմ դեպի Գորիս և առհասարակ այլ բնակավայրեր մեկ ճանապարհ կա` Խոտ գյուղով, բայց այն անբարեկարգ վիճակում է, միայն ամենագնաց մեքենաներն են կարողանում անցնել դրանով։ «Տենց տիպի ավտո երկու–երեք հատ կա գյուղում։ Քաջարանի, Երևանի աշխատողները չեն կարում գործի հասնեն։ Հինգ օրից դպրոցը կսկսի, մեր դպրոցի ուսուցիչների կեսը Գորիսից ա, դա ի՞նչ պիտի լինի։ Շտապօգնություն չի կարա գա, իսկ մենք հղի ունենք, վատառողջներ, մեծեր։ Ու բոլորիս հետ էլ կարա մի բան պատահի, ահավոր սթրեսային վիճակ ա…Ես տանը երկու տարեկան փոքրիկ ունեի, էսօր ուղարկեցի Գորիս։

Որ սենց գնա` մարդ չի մնա գյուղում»,–ասում է Գրիգորյանը։ Ասում է` այսօր մի կերպ հաց են փոխանցել ռուս խաղաղապահների միջոցով։ Բայց հացը չի ամենակարևորը։ «Ես անվտանգ սահման եմ ուզում, ուրիշ ոչ մի բան, որ հանգիստ քնեմ, արթնանամ, իմ բաղում աշխատեմ»,–ասում է Որոտանի բնակչուհին։ Նրա համագյուղացի տղամարդիկ վստահ են` միայն մեկ լուծում կա. պետք է զինել գյուղացիներին։

«Մեր չորս կողմը թուրք ա, մեր ձեռքն էլ մենակ` կոպալներ։ Շուտվանից դեռ պիտի զինեին գյուղին, հազար անգամ էս հարցը բարձրացրել ենք։ Բայց նորմալ զենք, ոչ թե շշեր», – ասում է գյուղացիներից մեկը` նկատի ունենալով մի քանի օր առաջ Ազգային ժողովում տեղի ունեցած շշերով միջադեպը։ Նրա ընկերն էլ դիմում է պատգամավորներին ու վարչապետին։ «Խորհրդարանում որ իրար միս են ուտում, դրա տեղը թող գան, ժողովրդին համախմբեն։ Փաշինյանը թող մտածի` ինչ անի։ Մի ղեկավար էսքան ժամանակ ա չի եկել գյուղ, մեր հետ խոսա, մի խորհուրդ տա, որ ժողովուրդը վաղը մյուս օրը չփախնի»,–ասում է նա։ Մյուսն էլ ծաղրում է Փաշինյանի հայտարարած «այլընտրանքային ճանապարհը»` ասելով, թե դա տասը տարի հետո նոր կկառուցվի։

«Էս գյուղում արդեն ապագա չկա, սաղ ջահել ընտանիքներ են, ոչ մեկն էլ ստեղ չի մնալու, բոլորն էլ մտածում են` ոնց գնան»,–ասում է նա։ Հարցին` գյուղում շատ են քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, ասում է` 99 տոկոսը։ (Իրականում, իրոք, մեծամասնությունը քվեարկել է Փաշինյանի կուսակցության օգտին, բայց 65 տոկոսը` 163 մասնակցածներից 105-ը)։ Sputnik Արմենիայի հարցին` բա չե՞ք փոշմանել, մի որոտանցի ասում է. «Փոշմանելը գիտես ոնց… Հլը սպասում ենք։ Եթե արդյունքի հասնի, չենք փոշմանի։ Եթե չէ...»,–ու ձեռքը թափ է տալիս։

Նշենք, որ օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել էին Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Տեղում էին հայ և ռուս սահմանապահները, ընթանում էին բանակցություններ, որոնց արդյունքում էլ ճանապարհն արդեն բաց է։ Այն, սակայն, այնուամենայնիվ, առաջվանը չէ. ճանապարհի երկու կողմերում զիգզագաձև տեղադրված են բետոնե բլոկներ, որոնց հարևանությամբ տեղակայվել են նաև ռուսական սահմանապահ ուժերի հենակետեր։