Ռուսաստանը ԿԺԴՀ-ին ՄԱԿ-ի կողմից արգելված ծրագրերի զարգացումը դադարեցնելու կոչ է արել
Ռուսաստանը ԿԺԴՀ-ին կոչ է անում դադարեցնել ՄԱԿ-ին Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերով արգելված ծրագրերը զարգացումը։ Այս մասին ԱԽ նիստում հայտարարել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Կոչ ենք անում կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը։ Փհենյանը պետք է դադարեցնի արգելված ծրագրերի զարգացումը, վերադառնա միջուկային զենքի չտարածման պայմանագրի իրականացնմանն ու ՄԱԳԱՏԷ-ի վերահսկղությանը, ինչպես նաւ միանա արգելված քիմիական զենքերի կոնվենցիային»,- դիվանագետի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։
Ռուսական կողմը դեմ է, որ մի պետությունը մյուսի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ սահմանի՝ բացի այն միջոցներից, որոնք սահմանում է ՄԱԿ-ի ԱԽ-ն։ Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորման համար պահանջվում է մոտեցում, համաձայն որի՝ ԿԺԴՀ-ն կդադարեցնի իր հրթիռ-միջուկային փորձարկումները, ռազմական ենթակառուցվածքները չեն ընդլայնվի ներառյալ՝ THAAD համակարգը։
Նա հիշեցրել է, որ թերակղզու խնդրի լուծմանը կարող են նպաստել Ռուսաստանի եւ Չինաստանի համատեղ նախաձեռնությունները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է