Կապան-Գորիս ավտոճանապարհի փակ հատվածների բացման շուրջ բանակցությունները դեռ չեն վերսկսվել. Կապանի համայնքապետ
Կապան-Գորիս ավտոճանապարհի՝ ադրբեջանցիների կողմից փակ հատվածները բացելու շուրջ եռակողմ բանակցություններն այսօր՝ օգոստոսի 27–ին դեռ չեն վերսկսվել. օրվա ընթացքում նախատեսվում է դրա վերսկսումը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը։
Ադրբեջանցիների կողմից Սյունիք մարզի Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ եւ Գորիսից Որոտան տանող ճանապարհահատվածները փակելու հետեւանքով շրջափակման մեջ են ընկել Որոտան, Շուռնուխ եւ Բարձրավան գյուղերը։
«Գյուղերը կապող ճանապարհներ կան, բայց դրանք շատ վատ վիճակում են գտնվում։ Խնդիրն այն է, որ Մ2 ճանապարհն է փակ, որը շատ լուրջ խնդիրներ է առաջացնում ոչ միայն Սյունիքի, այլեւ Հայաստանի Հանրապետության համար, քանի որ Իրանի հետ կապը կտրվում է»,– ասաց Գեւորգ Փարսյանը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 25–ին, ժամը 23։00-ից փակել են Գորիս–Կապան ավտոճանապարհի Շուռնուխ–Կարմրաքար հատվածը՝ Շուռնուխ գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա եւ հրաժարվում են բացել։ Նախորդ գիշեր տարհանվել են ճանապարհին գտնվող շուրջ 4 տասնյակ ավտոմեքենաները։
Նախօրեին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահազանգել է, որ ադրբեջանական զինված ծառայողները կեսօրին փակել են նաեւ Գորիսից Որոտան տանող ճանապարհը։ Երեկ տեղի ունեցած եռակողմ բանակցություններն ավարտվել էին երեկոյան, սակայն անարդյունք. Ադրբեջանական կողմը շարունակում է փակ պահել այդ ճանապարհատվածները։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը