ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առաջիկայում դրական ոչնչի սպասել պետք չէ. ՌԴ գլխավոր հյուպատոս
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում առաջիկայում դրական ոչնչի սպասել պետք չէ, սակայն նույնիսկ դժվարին պայմաններում ռուս դիվանագետները պետք է շարունակեն աշխատանքը։ Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Նյու Յորքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Սերգեյ Օվսյանիկովը։
«Խոսելով ռուս-ամերիկյան հարաբերությունների առաջիկա հեռանկարների մասին՝ կնախընտրեմ զերծ մնալ կանխատեսումներից։ Կարծում եմ, որ ամերիկյան կողմն ամեն դեպքում ողջախոհություն կցուցաբերի, եւ ԱՄՆ-ում ռուսաֆոբիան կդադարի»,- նշել է Օվսյանիկովը։
Նյու Յորքում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսը չի բացառել ներկայացուցչությունը փակելու հնարավորությունը։ «Մենք չենք բացառում պետքարտուղարության նման որոշումը։ Եթե հենց մեր հյուպատոսությունը փակելու եւ այնտեղ աշխատող դիվանագետների թվի կրճատման հետ կապված պատժամիջոց սահմանվի, դա, առաջին հերթին, կազդի մեր հայրենակիցների վրա, կբարդանա վիզաներ, անձնագրեր ու լիազորագրեր տրամադրելու գործընթացը»,- հստակեցրել է Օվսյանիկովը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է